Страницы

вторник, 5 марта 2019 г.

Ենթադրական, հարկադրական, ըղձական, ժխտական եղանակներ


Ըղձական եղանակ. Ըղձականի ժամանակները։ Ժխտականը։
Ենթադրական եղանակենթադրական և ըղձական եղանակների նմանություններն ու տարբերությունները։ Ենթադրականի ժխտականը՝ բաղադրյալ ժամանակաձև։
Հարկադրական եղանակըղձականի հետ նմանություններն ու տարբերությունները։ Ժխտականը։
ԱռաջադրանքԳտիր տրված հատվածի բայերի եղանակը, ժամանակը, սեռը, կազմությունը։
***
Լինեի չոբան սարերում հեռու,
Գայիր, անցնեիր վըրանիս մոտով,
Իրար նայեինք անուշ կարոտով,
Քնքուշ ժըպտայինք հանկարծ իրարու:
Լինեի-դիմավոր բայ, ե խոնարհում, ըղձական անցյալ, չեզոք, 1 դեմք, ն սոսկածանց, անկանոն բայ
Գայիր-դիմավոր բայ, ա խոնարհում, ըղձական անցյալ, չեզոք, 2 դեմք, պարզ
Անցնեիր-դիմավոր բայ, ե խոնարհում, ըղձական անցյալ, չեզոք, 2 դեմք, ն սոսկածանց
Նայեինք- դիմավոր բայ, ե խոնարհում, ըղձական անցյալ, չեզոք, 1 դեմք, պարզ
Ժըպտայինք-դիմավոր բայ, ա խոնարհում, ըղձական անցյալ, չեզոք, 1 դեմք ,պարզ
****
Երբեք Հաճի աղան այդպես անխնամ չէր փոխել քայլերր իրենց տնից խանութ գնալիս։ Այն Հաճի աղան, որի փողոցով անցնելն իսկ մի հանդես էր. աղայակա՜ն։ Միշտ հաստ շալը վաթսուն-յոթանասուն տարեկան կուզի վրայով վզին փաթաթած, երկար իրանը բերընքսիվար ընկնելու պես՝ առաջ թեքած, ուղտի վիզը առջև երկարած, սև ակնոցների արանքից սապատավոր քիթը օդի մեջ խրած, հայացքը դեպի հեռուն, մի կետի՝ ընթանում էր նա։ Եվ այդ ֆեսավոր Հաճին ծիսակատարությունների նման անխուսափելի գործելակերպեր ուներ փողոցով անցնելիս. գիտեր ամեն դար ու փոսի, քար ու ոտնատեղի սովորական պատռվածքը, և եթե սայլի, ոտքի կամ բնության հետևանքով քարերն ու ոտնատեղերը նոր կարգով դասավորվեին, Հաճի աղան կանգ կառներ, լրջորեն կկշռեր նոր ոտնատեղի վտանգի չափը, իր դեղնած գավազանի ծայրով բախելով, կստուգեր ոտքը դնելիք քարի հավատարմությունը և, գավազանը ցեխի կամ ջրի մեջ դիմհար տալով, զգույշ աքլորի պես ոտքերը գետնից պոկելով ու վար դնելով, գերագույն խնամքով կանցներ վտանգավոր տեղը։
Դասավորվեին-ենթադրական անցյալ, 3 դեմք, չեզոք, դիմավոր բայ, վ կրավորական, հոգնակի թիվ
Կանգ կառներ- ենթադրական անցյալ, 3 դեմք, չեզոք, դիմավոր բայ, ե խոնարհում, եզակի, ն սոսկածանց
Կկշռեր-ենթադրական անցյալ, 3 դեմք, ներգործական, դիմավոր բայ, ե խոնարհում, եզակի
Կստուգեր-ենթադրական անցյալ, 3 դեմք, ներգործական, դիմավոր բայ, ե խոնարհում, եզակի
Կանցներ- ենթադրական անցյալ, 3 դեմք, չեզոք, դիմավոր բայ, ե խոնարհում, եզակի

***
Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած,
Հազա՜ր-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած,
Ու երկնահաս քո բարձունքին, Արարատի սուրբ լանջին,
Կենսաժըպիտ իր շողերը պիտի ժըպտան առաջին,
Ու պոետներ, որ չեն պըղծել իրենց շուրթերն անեծքով,
Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով
Պիտի գա- հարկադրական ապառնի, 3 դեմք, չեզոք, եզակի, պարզ, դիմավոր բայ, ա խոնարհում
Պիտի ժպտան- հարկադրական ապառնի, 3 դեմք, չեզոք, եզակի, հոգնակի, դիմավոր բայ, ա խոնարհում
Չեն պըղծել-ժխտական անցյալ, 3 դեմք, չեզոք, հոգնակի, դիմավոր բայ, ե խոնահրում
Պիտի գովեն- հարկադրական ապառնի, 3 դեմք, չեզոք, եզակի, հոգնակի, դիմավոր բայ, ա խոնարհում

Комментариев нет:

Отправить комментарий