Страницы

вторник, 5 марта 2019 г.

Սահմանական եղանակ


Դիմավոր բայեր. Եղանակի քերականական կարգը
1.     Սահմանական եղանակ՝ սահմանված գործողություն։
2.    Սահմանական եղանակի ժամանակներն ու ժամանակաձևերը (ձևաբայեր և օժանդակ բայեր)։Պարզ և բաղադրյալ ժամանակաձևեր։
3.    Առաջադրանք. գտի՛ր սահմանական եղանակի բայերը, որոշիր ժամանակաձևը, դեմքը, թիվը, կազմությունը, սեռը.
Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի.
Մա՞հն է արդյոք, թե նի՞նջը քեզ
Պատել, պայծառ Նաիրի:
Վտարանդի, երկրում աղոտ,
Լուսե՜ղ, քեզ եմ երազում,
Եվ հնչում է, որպես աղոթք
Արքայական քո լեզուն:
Հնչում է միշտ խոր ու պայծառ,
Եվ խոցում է այրում.
Արդյոք բոցե վարդե՞րդ են վառ.
Թե՞ վերքերն իմ հրահրուն:
Ահով ահա կանչում եմ քեզ,
Ցոլա, ցնորք Նաիրի.-
Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի
Վահան Տերյան
Պատել-դիմավոր բայ, ե խոնարհում, բաղադրյալ ձև, սահմանական եղանակ, վաղակատար ներկա, 2 դեմք, եզակի, չեզոք
Հնչում է-դիմավոր բայ, ե խոնարհում ,բաղադրյալ ձև, սահմանական եղանակ, անկատար ներկա, 3 դեմք, եզակի, չեզոք
Խոցում է- դիմավոր բայ, ե խոնարհում ,բաղադրյալ ձև, սահմանական եղանակ, անկատար ներկա, 3 դեմք, եզակի, չեզոք
Այրում-դիմավոր բայ, ե խոնարհում, բաղադրյալ ձև, սահմանական եղանակ, անկատար ներկա, 3 դեմք, եզակի, չեզոք
Կանչում եմ-դիմավոր բայ, ե խանորհում, բաղադրյալ ձև, սահմանական եղանակ, անկատար ներկա, 1 դեմք, եզակի, չեզոք

***
Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,
Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիկ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով
Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին
Անցավ,շշնջաց, ասաց, մնաց, լցրին-անցյալ կատարյալ, պարզ ձև
Վահան Տերյան
***
Արարատի ծեր կատարին
Դար է եկել, վայրկյանի պես,
Ու անցել:
Անհուն թվով կայծակների
Սուրն է բեկվել ադամանդին,
Ու անցել:
Մահախուճապ սերունդների
Աչքն է դիպել լույս գագաթին,
Ու անցել:
Հերթը հիմա քոնն է մի պահ.
Դու էլ նայիր սեգ ճակատին,
Ու անցիր
Ավ.Իսահակյան
Եկել-վաղակատար ներկա
Բեկվել է- վաղակատար ներկա
Դիպել է- վաղակատար ներկա
Անցել- վաղակատար ներկա
Կանաչ, վիթխարի ընկուզենու տակ,
Իրենց հասակի կարգով, ծալպատակ,
Միասին բազմած,
Մի շըրջան կազմած,
Քեֆ էին անում
Եվ ուրախանում
Մեր հըսկա պապերն ու մեր հայրերը՝
Գյուղի տերերը։
Մենք, առույգ ու ժիր գեղջուկ մանուկներ,
Երեք դասընկեր,
Նըրանց առաջին գըլխաբաց կանգնած,
Ձեռքներըս խոնարհ սըրտներիս դըրած,
Զի՜լ, ուժեղ ձայնով նըրանց ըսպասում
Տաղ էինք ասում։
Քեֆ էին անում-անկատար անցյալ
Ուրախանում-անկատար անցյալ
Ըսպասում-անկատար անցյալ
Տաղ էինք ասում- անկատար անցյալ
Երբ զըվարթաձայն մեր երգը լըռեց,
Մըռայլ թամադեն բեխերն ոլորեց,
Նըրա հետ վերցրին լիք բաժակները
Բոլոր մեծերը
Ու մեզ օրհնեցին. «Ապրե՛ք, երեխե՛ք,
Լռեց, ոլորեց, վերցրին, օրհնեցին-անցյալ կատարյալ
Բայց մեզ պես չապրեք…»
Ժամանակ անցավ, նրանք էլ անցան,
Զըվարթ երգերըս վըշտալի դարձան.
Ու ես հիշեցի մեր օրը լալիս,
Թե մեզ օրհնելիս
Ինչու ասացին. «Ապրե՛ք, երեխե՛ք,
Բայց մեզ պես չապրեք…»
Անցավ, անցան, դարձան, հիշեցի-անցյալ կատարյալ
Խաղաղությո՜ւն ձեզ, մեր անբա՛խտ պապեր,
Ձեզ տանջող ցավը մե՛զ էլ է պատել։
Այժըմ, տըխրության թե քեֆի ժամին,
Մենք էլ՝ օրհնելիս մեր զավակներին՝
Ձեր խոսքն ենք ասում. «Ապրե՛ք, երեխե՛ք,
Բայց մեզ պես չապրեք»
Պատել է-անկատար ներկա
Պոսքն ենք ասում-անկատար ներկա


Комментариев нет:

Отправить комментарий