Страницы

вторник, 5 марта 2019 г.

ՏԽՐՈՒԹՅՈՒՆ,Իմ խաղաղ երեկոն է հիմա


ՏԽՐՈՒԹՅՈՒՆ
Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,
Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիկ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով
Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին
Նա այս բանաստեղծության աղջկան որպես աղջիկ նկատի չուներ երևի թե, նա նկատի ուներ քամու, որը ավելի շուտ զեփյուր էր, ծաղիկները շոյելով անցնում էր շշնջալով: Երևի թե նա տխուր է եղել այս բանաստեղծությունը գրելիս, երևի թե կորցրած ինչ-որ բան, և իրեն սփոփել է իր հոգին այդ սառը զեփյուրով լցնելով, որը թեպետ սառն էր բայց տաքացրել էր իր հոգին:
Այս բանաստեղծության մեջ նա աղջկան ներկայացնում է թույլ քամու տեսքով, որը շոյում էր նիրհող դաշտերը: Այս բանաստեղծությունը շատ մռայլ է, տխուր, առեխծվածային: Այս բանաստեղծությունը գրելիս, գրելով այդ քամու (աղջկա) մասին ինչ-որ բան իր սիրտը լցրեց և այն տաքացրեց իր հոգին:
Իմ խաղաղ երեկոն է հիմա
Իմ խաղաղ երեկոն է հիմա
Մեղմալույս, և՛ տխուր, և՛ անուշ.
Քեզ երբեք սիրտըս չի մոռանա,
Իմ մաքո՛ւր, առաջին իմ անուրջ
Տարիներ, տարիներ կըսահեն,
Կըմեռնեն երազները բոլոր
Քո պատ՛կերը անեղծ կըպահեմ
Օրերում անհաստատ ու մոլոր։
Ե՛վ տանջանք, և՛ բեկում, և՛ թախիծ
Սև օրեր ես դեռ շա՜տ կըտեսնեմ.
Անունըդ թող փարոս լինի ինձ
Սուտ կյանքի և դառը մահու դեմ
Հեղինակը այս բանստեղծության մեջ գրում է իր առաջին սիրո մասին, գրում է, որ այդ սերը միշտ էր լինելու է իր առաջինը և նա այն երբեք չի մոռանա: Այս առաջինը հեղինակը կարծիքով մաքուր, գեղեցիկ, մեղմալույսի նման:


Комментариев нет:

Отправить комментарий