Հալոգենները կենսականորեն շատ անհրաժեշտ
տարրեր
են
և օրգանիզմում բացառապես
-1 օքսիդացման
աստիճանում են։
Ֆտոր
Ֆտորը հիմնականում տեղայնացված է ատամներում, եղունգներում և ոսկրային հյուսվածքներում: Ատամի արծնի
հիմնական
բաղադրիչ
մասը ֆտորապատիտն է՝
3Ca(PO4)2·CaF2, որի պակասը օրգանիզմում առաջ է բերում կարիես հիվանդությունը: Դա կանխելու
համար
ատամի
մածուկի
մեջ
ներմուծում
են
կալիումի
ֆտորիդ՝
KF:
Քլոր
Ձախից աջ քլորը, բրոմը և յոդ սենյակային ջերմաստիճանում:Քլորը գազ է, բրոմը
հեղուկ,
յոդը
պինդ:
Ֆտոր
չի
կարող
ընդգրկվել
պատկերով
անոթի
մեջ
շնորհիվ
իր
բարձրռեակտիվության
պատճառով
Քլորի զանգվածային բաժինն օրգանիզմում կազմում է 0,15%: Քլորիդ իոններ է պարունակում արյան պլազման՝ գերազանցապես NaCl և KCl աղերի լուծույթների ձևով։
Դրանք
կարգավորում
են օսմոտիկ
ճնշումը,
ապահովում
են իոնների հոսքը
բջջային մեմբրանների միջոցով,
ակտիվացնում
են ֆերմենտները: Կերակրի
աղի օրական
պահանջը 5-10 գ է։
Մարդու և կենդանիների ստամոքսում արտադրվում
է աղաթթու,
որը
կազմում
է ստամոքսահյութի 0,3%-ը և անհրաժեշտ
է
սննդի
նորմալ
մարսողության,
ինչպես
նաև
սննդի
հետ օրգանիզմում ներթափանցող
հիվանդագին մանրէները ոչնչացնելու
համար։
Բժշկության
մեջ
լայնորեն
օգտագործվում
են
կերակրի
աղի
ֆիզիոլոգիական
և
հիպերտոնիկ
լուծույթները։
Ֆիզիոլոգիական լուծույթ՝ NaCl-ի 0,9 %-անոց ջրային
լուծույթ
Հիպերտոնիկ լուծույթ՝ NaCl-ի 3-10 %-անոց ջրային
լուծույթ
Բրոմ
Կենտրոնական նյարդային համակարգը շատ զգայուն
է
բրոմիդի
իոնի՝
Br2, նկատմամբ,
որն
ունի
հանդարտեցնող
ազդեցություն։
Այդ
պատճառով բրոմ պարունակող
դեղամիջոցներն
օգտագործվում
են
նյարդային
գրգռվածությամբ
տառապող
հիվանդների
բուժման
համար։
Յոդ
Մարդու օրգանիզմը պարունակում է շուրջ 25 մգ յոդ, որը հիմնականում
կուտակված
է վահանձև
գեղձում:
Վերջինում
յոդի
պակասը
առաջ
է
բերում խպիպ ծանր հիվանդությունը,
որի
կանխման
համար կերակրի
աղին խառնում
են կալիումի
յոդիդի (1 կգ NaCl-ին՝ 1-2 գ HI)։ Յոդի սպիրտային
լուծույթը
(5-10 %-անոց) օգտագործվում է բժշկության մեջ մաշկի բորբոքումների և վնասվածքների
դեպքում՝
որպես
վարակազերծող
և
արյան
հոսքը
դադարեցնող
միջոց։
Հալոգեններն ու դրանց միացություններն
ունեն վիթխարի կիրառություններ մարդկային գործունեության ամենատարբեր ոլորտներում,
ինչպես նաև կենսաբանական կարևորագույն նշանակություն բույսերի և կենդանիների նորմալ
աճի ու գոյատևման համար։
Ֆտոր
Ֆտոր
Հիմնական
հոդված՝ Ֆտոր։
Ֆտորը լայնորեն օգտագործվում է որոշ օրգանական
նյութերի՝ սառնագենտների և ֆտորոպլաստների արտադրության համար։ Ձեզ
ծանոթ է սառնարաններում գործածվող ֆրեոնը` CCl2F2 դյուրաեռ
հեղուկը, որը գոլորշացման ենթարկվելիս (ճնշումը կտրուկ փոքրացնելու միջոցով)
շրջապատից խլում է մեծ քանակով ջերմություն: Նշված նյութը, որի քիմիական անունն է
երկքլորկֆտորմեթան, օգտագործվում է է նաև որպես պրոպելենտ (ցնդելիություն ապահովող
նյութ) զանազան օդակախույթներում և կենցաղային հոտազերծիչներում:
Ֆտորաջրածնական թթուն` HF, օգտագործվում է ապակին խածատելու՝
վրան նախշեր և գրություններ անելու համար, որը հիմնված է ձեզ արդեն ծանոթ հետևյալ
ռեակցիայի վրա.
Հեղուկ ֆտորը՝ F2 (հաճախ թթվածնի հետ
միասին), ծառայում է որպես օքսիդիչ հրթիռային վառելիքիհամար։ Ֆտորը լայն
կիրառություն է ստացել ինչպես սովորական, այնպես էլ «հարստացված» ուրանի
արտադրության մեջ։ Ուրանի հանքաքարերից նախ ստանում են այդ մետաղի քառաֆտորիդը՝ UF2,
որից էլ այնուհետև՝ մետաղական ուրանը:
Հարկ է իմանալ, որ ատոմային էլեկտրակայաններում որպես
էներգիայի աղբյուր օգտագործվում է ոչ թե բնական, այլ U իզոտոպով
հարստացված ուրանը։ Վերջինիս պարունակությունը բնական ուրանում շատ քիչ է՝
շուրջ 2%, այնինչ այդ ռադիոակտիվ իզոտոպի տրոհման շղթայական ռեակցիան
իրականացնելու համար անհրաժեշտ է մեծացնել դրա պարունակությունը բնական ուրանում։
Այդ նպատակին հասնում են՝ օգտագործելով դիֆուզիայի երևույթը, որի հիմքում գազային
վիճակում 235UF6 և 238UF6 մոլեկուլների
շարժման տարբեր արագություններն են։
Քլոր
Քլոր
Հիմնական հոդված՝ Քլոր։
Արդյունաբերությունում քլորից ստանում են
քլորաջրածին և աղաթթու։ Քլորի ջրային լուծույթի մանրէասպան հատկության վրա է
հիմնված բնակչությանը ջուր մատակարարող կայաններում գազային քլորի օգտագործումը,
հատկություն, որը պայմանավորված ատոմային թթվածնի գոյացմամբ.
Քլորից ստանում են նաև ժավելային հեղուկ,
որն օգտագործվում է սպիտակեղենի լվացման համար։ Մեծ քանակներով արտադրվում է
քլորակիր, որը կիրառվում է թղթի արդյունաբերությունում՝ մանրաթելերի սպիտակեցման
համար։ Քլորակիրը երկու աղի խառնուրդ է, որն առաջանում է հանգած կրի
կախույթի մեջ քլորը անցկացնելիս.
Քլոր
Այդ աղերը հաճախ ներկայացվում
են մեկ միացյալ բանաձևով՝ CaOCl2։ Հիպոքլորիտները՝ KClO, Ca(ClO)2,
ինչպես նաև քլորի(IV) օքսիդը՝ ClO2, օգտագործվում են նաև ախտահանման
նպատակներով։
Կալիումի քլորատը` KClO3 , ուժեղ օքսիդիչ
է, վերականգնիչների հետ առաջացնում է պայթուցիկ խառնուրդներ, օգտագործվում է
լուցկու, բենգալյան կրակների և հրավառության համար խառնուրդների
արտադրությունում: Նատրիումի քլորատը` NaClO3, ծառայում է որպես
մոլախոտերի դեմ պայքարի միջոց։ Կալիումի և ամոնիումի պերքլորատները`
KClO4, NH4ClO4 օգտագորխվում են հրթիռային
տեխնիկայում որպես օքսիդիչներ:
Մեծ քանակներով քլոր օգտագործվում է քլոր պարունակող
օրգանական նյութեր` լուծիչներ, մոնոմերներ և պոլիմերներ, թունաքիմիկատներ,
ստանալու համար։
Բրոմ
Բրոմ
Հիմնական հոդված՝ Բրոմ։
Արծաթի բրոմիդը` AgBr, լուսազգայուն նյութ է և օգտագործվում
է լուսանկարչական թղթի ու ժապավենի արտադրությունում.
Յոդ
Հիմնական
հոդված՝ Յոդ։
Արծաթի յոդիտի`
AgI, փոշին ցրելով ամպերի մեջ՝ առաջացնում են արհեստական անձրև և
այդպիսով կանխում հնարավոր կարկուտը:Յոդը լայնորեն օգտագործվում է
վերլուծական քիմիայում՝ յոդաչափական եղանակով զանազան նյութերի ճշգրիտ քանակներ
որոշելու համար։ Յոդի հետքերի հայտնաբերման նպատակով այդ հետազոտություններում
գործածվում է նաև օսլայաջուր, որը հալոգենի աննշան քանակներից անգամ ստանում
է վառ կապույտ գույն։
Комментариев нет:
Отправить комментарий