Страницы

понедельник, 15 апреля 2019 г.

Քաղաքագիտական նախագիծ, «Երրորդ Հանրապետություն»

Ապրիլի 9-ին մեր դպրոց այցելեց ապատմական գիտությունների դոկտոր Էդիկ Մինասյանը:Նա սկսեց պատմել մեզ երրորդ հանրապետության մասին(1991-2017 թվականների դեպքերի): Խոսվեց արցախյան ազատագրական շարժման մասին, Արցախի անկախության հռչակման: Ինքը, քանզի տիրապետում է մեծ ինֆորմացիայի, չէր կարողանում ըստ հերթականության պատմեր: Նա սկսեց արցախի անկախության հռչակումից, հետո անցավ արցախյան ազատագրական շարժման: Ես իրեն տվեցի ինձ հետաքրքրող հարց՝<<Ինչպիսի՞ փոփոխություններ եղան Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ Արցախի անկախության հռչակումից հետո, և որոնք էին դրական, որոնք բացասական>>: Նա այդ հարցին պատասխանեց իմ համար ոչ բավարարիչ կերպով խոսելով Հայաստանի և Արցախի մասին, և թեման շեղեց դեպի անկախության հռչակումը: Հանդիպումը ունեցավ դրական ազդեցություն մեր վրա, բայց ժամանակը սուղ էր, և մենք չհասցրեցինք տալ մեր բոլոր հարցերը:

Комментариев нет:

Отправить комментарий