Страницы

среда, 24 апреля 2019 г.

Լիպիդներ

Կենսական տարրեր
Միջառարկայական նախագիծ
Կենսական են կոչվում են այն քիմիական տարրերը, որոնք առաջացնում են բարդ օրգանական նյութեր, որոնք էլ ապահովում են կենդանի օրգանիզմի կենսագործունեությունը: Մակրոտարրերը կազմում են օրգանիզմի 93%-ը: Ածխածին(C), Ջրածին(H), Թթվածին (O), Ազոտ(N), Ֆոսֆոր(P), Ծծումբ (S): Միկրոտարրերն են երկաթ(Fe), կալիում (K), նատրիում(Na), Կալցիում (Ca), մագնեզիում (Mg), քլոր(Cl), ֆտոր(F), բրոմ(Br), յոդ (I), ցինկ(Zn), պղինձ (Cu), կոբալթ(Co), մանգան(Mn), մոլիբդեն (Mo):
Ուլտրատարրերն են՝ոսկի(Au), արծաթ(Ag):
Բջջի բաղադրությունը՝70-80% ջուր, 1-2% անօրգանական աղեր
Օրգանական նյութեր՝ սպիտակուցներ՝10-20%, ճարպեր՝1-5%, ածխաջրեր 0,2-2% , նուկլեինաթթուններ՝0,2-2%
Անհատական աշխատանք ճարպեր՝լիպիդիներ:

Լիպիդներ ճարպակերպեր, ճարպանմաններ, օրգանական նյութեր, որոնք մոլեկուլի կառուցվածքով և ֆիզիկաքիմիական հատկություններով նման են ճարպերին։ Գլիցերինի և բարձրագույն ճարպաթթուներիսպիրտներիալդեհիդների ևն միացությունների ածանցյալներ են։ Կարևոր նշանակություն ունեն բուսական և կենդանական աշխարհում։ Ճարպերի հետ կազմում են լպիդների դասը։ Տերմինը հնացած է և համարյա չի գործածվում։ Պարունակվում են կենդանի և բուսական բոլոր բջիջներիում։ Ամենատարածվածը՝ ճարպերն են։ Ջրում չեն լուծվում, լուծվում են օրգանական լուծիչներում։ Բջջի չոր նյութի 5-10%, իսկ ճարպահյուսվածքում՝ 90%։
Մարդու օրգանիզմում ճարպերը կուտակվում են կրծքագեղձերում, ճարպոն, ենթամաշկի ցանցաշերտում։ Ճարպեր կուտակվում են նաև բույսերի սերմերում, պտուղներում։ Ճարպերը կարող են լինել պինդ և հեղուկ։ Պինդ (խոզիձավարի), հեղուկ (զեյթունի, օձաձկան ձարպը)։ Ճարպի 1 մոլ կազմված է 1 մոլ գլիցերինի 3 մոլ ճարպաթթուներից։ Լիպիդներից են՝ կարոտինը, քսանտոֆիլը, ֆոսֆոլիպիդները, լեցիտինը, խոլեստերինը։ Վիտամին A, D, E, K, սեռական հորմոնները, հեշտությամբ միանում են սպիտակուցներին՝ առաջացնելով լիպոպրոտերդներ։
Դրանք մտնում են մեմբրանների, կորիզի կազմի մեջ, կուտակվում է մաշկի տակ՝ նրան տալով էլաստիկություն։ Կենդանական բջիջներում ավելի շատ ճարպեր կան։
Նշանակություն
Այս անվան տակ միավորված են մեծ և համեմատաբար տարակառույց միացություններ, որոնց ներկայացուցիչները պարունակվում են կենդանական և բուսական հյուսվածքներում, անլուծելի են ջրում, լուծելի միայն ցածր բևեռայնություն ունեցող (ոչ բևեռային) լոծիչներում (եթեր, բենզոլ, պետրոլեինային եթեր և այլն)։
Կենդանի օրգանիզմներում լիպիդները կատարում են բազմազան ֆունկցիաներ՝ էներգետիկ, պաշտպանողական, կառուցվածքային, կարգավորիչ և մտնում են բոլոր կենսաթաղանթների կազմի մեջ։
Լիպիդների մոլեկուլներում առկա են բևեռացված (հիդրոֆիլ) և ոչ բևեռացված (հիդրոֆոբ) խմբավորումներ։ Հետևաբար, լիպիդներն ունեն խնամակցություն և՛ ջրային, և՛ ոչ ջրային ֆազերի հանդեպ, այսինքն՝ լիպիդները դասվում են բիֆիլ միացությունների շարքին, որոնք կարող են կատարել իրենց ֆունկցիաները ֆազերի բաժանման սահմանում։
Լիպիդները ըստ հիդրոլիզի ենթարկվելու ունակության բաժանվում են երկու մեծ խմբերի՝ օճառացվող և չօճառացվող։
Օճառացվող լիպիդները հիդրոլիզվում են թթվային և հիմնային միջավայրում։ Հիմնային հիդրոլիզի ընթացքում առաջանում են կարբոնաթթուների աղեր, գլիցերին և այլ միացություններ։ Բարձրագույն կարբոնաթթուների աղերը կոչվում են օճառներ։ Չօճառացվող լիպիդները հիդրոլիզի չեն ենթարկվում։
Ֆունկցիաներ
1.     Էներգետիկ - 1գ ճարպի ճեղքումից առաջանում է 38,9 ԿՋ էներգիա։
2.     Ջրի աղբյուր են - 1կգ ճարպի օքսիդացումից առաջանում է 1,1 կգ ջուր։
3.     Կառուցողական - մտնում է բոլոր մեմբրանների բաղադրության մեջ։
4.     Պաշտպանական -ենթամաշկի ճարպը պաշտպանական դեր է կատարում։
5.     Ջերմամեկուսիչ է -օրգանիզմը պաշտպանում է ջերմության կորստից։
6.     Կուտակվում է որպես պաշարանյութ։



Комментариев нет:

Отправить комментарий