Страницы

четверг, 4 апреля 2019 г.

Քաղաքագիտական նախագիծ, «Կյանք աքսորում, թե մահ առանց աքսոր»

Ամսի 2-ին մեր դպրոց այցելեց Հրանուշ Խառատյան: Նա մեզ պատմեց աքսորների մասին:Ձայնազրկվածներ կոչվում են այն մարդիկ, որոնք զրկված են իրենց խոսքը արտահայտելու, կիսվելու իրավունքից և քվեարկելու իրավունքից: Խոսվեց ձայնազրկվածների մասին: Ասվեց, որ այն ձայնազրկվածներ համարվում էին անհարազատներ, այսինքն համարվում էին երկրին դավաճանածներ: Խոսվեց բոլշևիկյան և դաշնակցական կուսակցությունների մասին: Մայիսյան ապստամբությունից հետո(1920 թվականից հետո) ձերբակալված էր Աղասի Խանջյանը: 1923-1924 ական թվականներին որոշվեց, որ կուսակցությունը ԽՍՀՄ-ում պետք է լինի մեկը: Խոսվեց այն ժամանակում ընտրությունների մասին, թե ինչու էին կատարվում ընտրություններ այն ժամանակահատվածում, երբ միայն մեկ կուսակցություններ էր: Մուստաֆա Քեմալը իրականացրեց հանդիպում Բուտյոնենի հետ, այնտեղ Մուստաֆա Քեմալը հայտարարեց, որ ինքը ապստամբում է: Այդ ապստամբությունը սկսվում է Կիլիկիա գալուց հետո Մալաշի հայերին ջարդի հետ մեկտեղ: Սեպտեմբերին սկսված պատերազմը Թուրքիայի և Հայաստանի դեմ ավարտվում է շատ շուտ դեռ Դեկտեմբերին: Դեկտեմբերի 2-ին ստորագրվեց Ալեքսանդրապոլի դաշնագիրը, որով և փաստացի գծվեցին ժամանակակից Թուրքիայի և Հայաստանի սահմանները: Խոսվեց Յուրա Բարսեղյանի մասին, որը հանեց այս պատերազմի հետ կապված բոլոր փաստաթղթեր, և այդ փաստաթղթերով երևում է թե ինչպես էին լցվել Զանգեզուրում բոլշևիկները: Հայ-թուրքական պատերազմի տարիներից մինչև 1937-ական թվականները ձերբակալված, սպանված, աքսորված հայերի ցուցակում գերակշռող մասը կազմում էին հենց այդ պատերազմին մասնակցած հայերը: Հայաստան եկած սփյուռքահայերին ասում էին հայրենադարձներ: 1926 թվականներից հետո ֆիդայինների սպանում էին, առանց իրենց գործերը բացելու, այսինքն մենք չէին կարող իմանայինք իրանց գործերի մասին, քանզի այդ գործերը կամ ոչնչացվում էին կամ էլ ուղղակիորեն չէին գրվում: ԽՍՀՄ-ում կային ժողովուրդներ, որոնք թիրախավորվում էին ԽՍՀՄ-ի կողմից: Ընդհանուր առմամբ 53 ժողովուրդներ էին թիրախավորվել ԽՍՀՄ-ի կողմից: Խոսվեց Գալուստ Գյուլբեկյանի մասին, որը օգնում էր ԽՍՀՄ-ին և համարվում էր նավթի մագնատ, նա նաև մտնում էր ՀԲԸՄ-ի կազմի մեջ
Եզրակացություն-Իմ կարծիքով այն ժամանակ կիրառվող բռնությունները մարդկանց հանդեպ չափազանց դաժան էին: Ամեն իշխանություն ինքը իրենով բռնատիրական համակարգ է , որը սահմանափակումը է մարդկանց կարողությունները: Ուղղակի կա մի նրբություն, որը կայանում է նրանում, որ պետությունը բոլորին դնում է հավասար պայմաններում, իսկ այդ դեպքում դա այդքան էլ բռնություն նման չի
Ցանկացած հանդիպումը ավելի արդյունավետ դարձնելու համար ինֆորմացիան պետք է բաժանել հատվածների ըստ ժամանակների և տալ այդ ամենը ըստ հերթականության:

Комментариев нет:

Отправить комментарий