Страницы

воскресенье, 19 мая 2019 г.

  1. Երեսնիվայր պառկած էին ընտանիք ու հարազատներ ունեցող ծանոթ ու անծանոթ մարդիկ։
  2. Այս իշխանիկն էր ահա կցանկանա հաճոյանալ Արշակին` նրա արքունիքում պաշտոն ստանալու համար։
  3. Անդրանիկի հանձնարարականով Լևոնն ամեն օր գնում էր կայարան` օրվա նորություններն իմանալու։
  4. Արդյոք ինքը հանցանք չի՞ գործում մարդու նկատմամբ` նրան դնելով այդ դժվարին ուղու վրա։
  5. Լիովին սթափվեց` տեսնելով Միքայելին։
  6. Բանախոսելու եկածներն ահից դողում էին։
  7. Սայաթ-Նովան էլ իր սիրուհուն ուզում էր տանել «մեջլիսները»` նրա գեղեցկությամբ հպարտանալու համար։
  8. Հողաչափի գալուց հետո խոսք ու զրույցն ավելի շատացավ։
  9. Ձմռան երկար գիշերներից հոգնած գյուղացիները արևկող էին անում։
  10. Վրանից ելնելով Աշոտ թագավորը դիմեց վարանդացի և տայեցի քաջերին։
  11. Չկամենալով խանգարել որդուն և նրա ընկերներին մայրը փակվել էր իր փոքրիկսենյակում։
  12. Նա շատ էր տխրել` լսելով իր վաղեմի հակառակորդի գալստյան լուրը։
  13. Ամենից բարձր խոսողը մի բարձրահասակ տղամարդ էր։
  14. Վերադառնալով հայրենիք հայոց արքան  ձեռնամուխ է լինում ավերված տաճարիվերակառուցմանը։
  15. Ֆրանսուհու հետ ամուսնացած լինելով Բագրատյանն իրեն պատասխանատու էրզգում կնոջ անվտանգության համար։
Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։
Հասարակական ժողովասրահի սպասավորները Սմբատին տեսնելով, միմյանցից առաջընկան՝ նրա գլխարկն ու ձեռնափայտը վերցնելու։ Հախճաքարե ընդարձակ սանդուղքովբարձրանալով Սմբատն անցավ մարմարե սյուների արանքով և մտավ մի ընդարձակսրահ, որտեղ մի խումբ զբաղված էր թղթախաղով, մի այլ խումբ  զրույցով ուվիճաբանությամբ։ Մյուս տեղում գռեհիկ զավեշտներ էին պատմում՝ միմյանց ուսիխփում՝ լսվում էին զանազան անարգական դարձվածքներ ու արտահայտություններ։Դրանք երեկվա սայլապաններն էին՝ մրգավաճառները հարուսը փոխած օսլայածօձիքով։ Սրահը զարդարված էր փարթամ կահկարասիովմ ողողված էր լամպերի աչքշլացնով փայլփլուն լույսով։ Թավշյա բասկաթոռներին ու բազմոցներին անփույթընկողմանած էին՝ նավթաշխարհի ընչաքաղց տերերի հղբացած որդիները։ Սմբատնարհամարհանք ու նույնիսկ նողկանք զգաց դեպի այդ մարդիկ, որոնք իրեն տեսնելովպատկառանքով հետ քաշվեցին, ոմանք էլ խոնարհ գլուխ տվեցին։




Комментариев нет:

Отправить комментарий