1.
Որո՞նք են տվյալ
ճյուղի
զարգացման
նախադրյալները
և
խոչընդոտները
Որպես առաջին նախապայման' մշակվեց ինդուստրացման տեղական առանձնահատկություններից
բխող
այնպիսի
քաղաքականություն,
որի
ծրագրային
դրույթներից
առաջնահերթությունը
տրվում
է
հայ֊թուրքական
կռիվներից
տուժած,
ավերված
ու
քայքայված
տնտեսական
ենթակառուցվածքների
(ձեռնարկությունների,
ճանապարհների,
պահեստների
և
այլն)
վերականգնմանը,
նախկինում
գործող
մեխանիկական,
փականագործական,
թիթեղագործական
և օպտիկական մանր արհեստանոցների
փոխարեն'
մեքենաշինական
խոշոր
միավորումների
(կոոպերացիաների)
կազմավորմանը,
բոլորովին
նոր
ձեռնարկությունների
(հաստոցաշինական,
սարքաշինական,
գործիքաշինական)
շինարարությանը
և
այլն,
որոնք
պետք
է
լուծեին
արտադրության
մեքենայացման
ու
ավտոմատացման
տարեցտարի
աճող
պահանջարկը։
Երկրորդ նախապայմանն էլեկտրաէներգետիկ և մետաղաձուլական
համալիրների
զարգացման
տեմպերի
կայունացումն
էր։
Երրորդ ազդեցիկ գործոնը գիտահետազոտական հիմնարկությունների և բարձրակարգ
մասնագիտություն
ապահովող
կրթօջախների
ցանցի
ընդարձակումն
ու
համալրումն
էր։
Չորրորդ նախադրյալը հայրենադարձների ակտիվ հոսքն
էր Մայր Հայաստան,
քանի
որ
նրանց
շարքերում
մեծ
թիվ
էին
կազմում
ինժեներական
և
տեխնիկական
կրթություն,
փորձ
ու
հմտություն
ունեցող
աշխատանքային
կադրերը։
2.
Զարգացման ի՞նչ պատմություն
է
անցել
տնտեսության
տվյալ
ճյուղը
Նախահեղափոխական Հայաստանում թույլ զարգացած արդյունաբերության և հետամնաց գյուղատնտեսության պայմաններում խիստ ետ էին մնում նաև մեքենաշինությունը և մետաղամշակումը, արտադրության ծավալը փոքր էր, տեսականին՝ սահմանափակ։
Ճյուղը Երևանում ներկայացնում էին Տեր-Ավետիքովների և Դ․ Հախվերդյանի մեխանիկական գործարանները, Վ․ Միխայլովի՝ էլեկտրամեխանիկական, ինչպես նաև օպտիկայի և մի քանի տասնյակ այլ արհեստանոցներ, Ալեքսանդրապոլում (այժմ՝ Լենինական)՝ Վ․ Հեքիմյանի մեխանիկական-փականագործական արհեստանոցը, որը հետագայում վերակառուցվեց թուջաձուլական-մեխանիկական գործարանի, պղնձաձուլական-մեխանիկական, թիթեղագործական և այլ արհեստանոցներ, Ղարաքիլիսայի (այժմ՝ Կիրովական), Դիլիջանի, Ելենովկայի (այժմ՝ Սևան), Նոր Բայազետի (այժմ՝ Գավառ) մետաղամշակման, Ալեքսանդրապոլի և Երևանի շոգեքարշային դեպոների, Ալավերդու և Ղափանի պղնձաձուլական գործարանների մեխանիկական արհեստանոցները։
1913 թվականին Հայաստանի մեքենաշինության և մետաղամշակման արդյունաբերության արտադրանքը կազմում էր խոշոր արդյունաբերության արտադրանքի միայն 2,6%-ը։ Մեքենաշինության բոտն զարգացում ապրեց Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո։ Գործող ձեռնարկություններն ազգայնացվեցին, մասնավոր մանր արհեստանոցներն ընդգրկվեցին արդյունաբերական կոոպերացիայի մեջ, վերականգնվեցին Երևանի և Լենինականի մեխանիկական գործարանները, սկսվեց Ֆ․ Է․ Զերժինսկու անվան մեքենաշինական, ավտոնորոգման, Վ․ Ի․ Լենինի անվան էլեկտրամեքենաշինական, Քանաքեռի էլեկտրանորոգման գործարանների շինարարությունը, կառուցվեցին մետաղամշակման բազմաթիվ ձեռնարկություններ։
1940 թվականին, 1913 թվականի համեմատ, մեքենաշինության և մետաղամշակման արտադրանքի ծավալն աճեց 15 անգամ, յուրացվեց ժամանակակից բազմաթիվ մեքենաների ու սարքավորումների արտադրությունը։ Հայրենական մեծ պատերազմիտարիներին մեքենաշինությունը սկսեց հիմնականում արտադրել ռազմական արտադրանք, կազմակերպվեցին Երևանի մոտորանորոգման, մետաղյա լայն սպառման ապրանքների գործարանները, հիմնադրվեց Երևանի կաբելի գործարանը, ստեղծվեցին մեքենաշինության նոր ճյուղեր 4 հաստոցաշինություն, սարքաշինություն, էլեկտրամեքենաշինություն, ընդհանուր մեքենաշինություն։
3.
Ի՞նչ դեր ունի տվյալ
ճյուղը
ՀՀ-ի համար
ՀՀ-ում մեքենաշինությունը ձևավորվել է
1929-40-ին,
իսկ
հետպատերազմյան
տարիներին
զարգացումն
ուղեկցվել
է
որակական
տեղաշարժերով։
Ճյուղը
ներառում
է
էլեկտրատեխնիկական
արդյունաբերությունը,
ռադիոէլեկտրոնային
արդյունաբերությունը,
հաստոցաշինությունը,
ավտոմոբիլային
արդյունաբերությունը
ևն։
4.
Ի՞նչ կապ ունի տվյալ
ճյուղը
տնտեսության
այլ
ճյուղերի
հետ
Այդ ճյուղը մատակարարում է այլ ճյուղերին
գործիքներ,
որոնց
միջոցով
կատարվում
են
այդ
ճյուղերում
այնպիսի
աշխատանքներ,
որոնք
չեն
կարող
կատարվել
մարդկանց
շնորհիվ:
5.
Ինչպե՞ս եք պատկերացնում
տվյալ
ճյուղի
զարգացման
հեռանկարը
Իմ կարծիքով, որոշ ժամանակ անձ կստեղծվեն այնպիսի գործիքներ կամ մեքենաներ, որոնք լիովին կփոխարինեն մարդու աշխատանքը, դարձնելով ամենինչ մեքենայացված:
Комментариев нет:
Отправить комментарий