Շրջակա միջավայրի վրա մարդու գործունեության բացասական հետևանքների
կանխորոշման,
կանխման,
նվազեցման,
սահմանված
պահանջներին
համապատասխան բնակչության առողջության,
բնականոն
կենսագործունեության
և
բարեկեցության
ապահովման
միջոցառումների
համալիր։
Շրջակա
միջավայրի
պահպանութան
հիմնական
խնդիրներն
են
շրջակա
միջավայրի
բնական
վիճակի
պահպանումը,
վերականգնումը,
վնասազերծումը, բնական
պաշարներիխելամիտ
օգտագործումը,
շրջակա
միջավայրի
վրա
ֆիզիկաքիմիական,
կենսաբանական
և
այլ
վնասակար
ազդեցությունների
նվազեցումն
ու
կանխումը։
Շրջակա
միջավայրի
պահպանության
պետական քաղաքականությունն ու ռազմավարությունը
մշակում
է
բնապահպանության
նախարարությունը։
Գործում
են
նաև
շրջակա
միջավայրի
պահպանության
ազգային
և
միջազգային,
պետական
և
ոչ
պետական
կազմակերպություններ։
Շրջակա
միջավայրի
պահպանության
կարևոր
հիմնախնդիրներից
են Սևանա
լճի պահպանությունն
ու
պաշարների
արդյունավետ
օգտագործումը։ 1982-ին ՄԱԿ-ի գլխավոր
ասամբլեան
«Բնության
պահպանության
միջազգային
միություն»
(IUCN) և
«Շրջակա
միջավայրի
ծրագիր»
(UNEP) բնապահպանական
միջազգային
կազմակերպությունների
մշակած
առաջարկությունների
հիման
վրա
ընդունել
է
շրջակա
միջավայրի
պահպանության
համաշխարհային
հռչակագիր։
Շրջակա
միջավայրի
պահպանության
համաշխարհային
ռազմավարությանն
էր
նվիրված 1992-ին Ռիո դե ժանեյրոյում
կայացած
միջազգային
գիտաժողովը,
որն
ընդունել
է
«Օրակարգ
21-րդ
դարի
համար»
ծրագիրը,
որում
սահմանվել
են
հաջորդ
հարյուրամյակում
մարդկության
բնապահպան.
քաղաքականությունը
և
նոր
համաշխարհային
ռազմավարության
գլխավոր
սկզբունքային
դրույյթները
( մոլորակը և նրա հարստությունները
պարտավոր
են
պահպանել
աշխարհի
բոլոր պետությունները, բնակչության բոլոր
խավերը
և
անհատ
անձինք
)։ Գիտաժողովն
ընդունել
է
նաև
« Շրջակա
միջավայրի
պահպանության
մասին »
հռչակագիր,
որը
հայտնի
է
«Ռիոյի
հռչակագիր»
անվամբ։ ՀՀ շրջակա
միջավայրի
պահպանության
վերաբերյալ
վավերացրել
է
նաև
մի
շարք
համաձայնագրեր
և
ստանձնել
միջազգային
պարտավորություններ։
Комментариев нет:
Отправить комментарий