- Կարդա Գրիգի այս պատմվածքը։
Նոյեմբերի հինգն էր` առաջին անգամ հանդիպեցի Պուճուր մարդուն: Օրը խոնավէր, տերևները թափվել էին, խառնվել ցեխին` գետինը դարձնելով սայթաքուն:Դուրս եկա համալսարանից ու որոշեցի գնալ վերնիսաժ` գիրք գնելու (հաճախ էիայդտեղից օգտվում. համեմատաբար էժան էր): Մտքերով տարված, անշտապքայլում էի, գրեթե հասել էի վերնիսաժին, երբ մայթից քիչ հեռու` ծառերի տակշարված երեք-չորս փոքր կտավ տեսա: Մոտեցա, նայեցի` բոլոր նկարներում ամպեր էին: Սովորական, շարքային, ինչ-որ տեղ նույնիսկ թույլ գործեր էին, բայցձգող բան կար ամպերի մեջ: Այդպես կանգնած նայում էի, երբ մոտեցավ միցածրահասակ, ոչ այնքան լավ հագնված մարդ ու քաղաքավարի բարևելով`հարցրեց, թե արդյոք չե՞մ ցանկանում նկար գնել: Շփոթվեցի, կարծում էի` այդմարդը սովորական անտուն է, որը պետք է դրամ խնդրի, բայց պարզվեց`նկարների հեղինակն է:
— Ձե՞ր գործերն են,- հարցրի:
— Այո, իմն են,- ի միջի այլոց ասաց Պուճուր մարդը ու մոտենալով կտավներին`ոտքով մի կողմ հրեց դրանց մոտ ընկած տերևները: Նորից հայացք գցեցիտղամարդու վրա, ավելի ուշադիր նայեցի, ասես փորձելով ճշտել նրա ասածը:Հիսունն անց, ցածրահասակ տղամարդ էր Պուճուր մարդը, նրա հագուստի ուձեռքերի վրա ներկերի հետքեր կային:
— Ինչքանո՞վ եք ծախում,- հենց այնպես հարցրի, գիտեի, որ չեմ կարողանալուգնել, որովհետև ընդամենը երկու հազար դրամ ունեի ու մի քանի մանրադրամ:
— Քսան հազարով կտամ,- պատասխանեց Պուճուր մարդը:
— Ա…, դուք վաղն է՞լ եք էստեղ լինելու,- ձայնիս ակնհայտ ափսոսանքի երանգտալով` հարցրի,- հիմա մոտս էդքան փող չկա:
— Հա, էստեղ եմ լինելու,- մի փոքր տխրած` պատասխանեց Պուճուր մարդը,- բայցեթե ուզում եք, կարող եք վերցնել ձեր հավանած նկարը, իսկ փողը վաղը կբերեքկամ մի ուրիշ օր:Ինձ զարմացնում էր տղամարդու կիրթ ու գրագետ խոսքը, ես էլ հնարավորինսգրագետ խոսեցի.
— Չէ, մերսի, վաղը հաստատ կգամ,- ժպտալով պատասխանեցի, բայց գիտեի`անհնար է, որ մեկ օրում քսան հազար դրամ կարողանամ ճարել, ինչքան էլցանկանայի: Պուճուր մարդը լուռ մոտեցավ նկարներին, տեղաշարժեց դրանք,հետո գնաց քիչ այն կողմ ու նստելով մի քարի` ծխեց: Ես դարձյալ նայեցիկտավներին ու շարունակեցի ճանապարհս: Մի քանի շաբաթ էր անցել, եսիհարկե խոստումս չպահեցի` չգնացի նկարը գնելու, մոռացել էի Պուճուրմարդուն, մինչև որ ինքը կրկին հիշեցրեց իր մասին:Զարմանալի արևոտ օր էր, թեև ցուրտ էր, դասից տուն էի գալիս, սովորությանսհամաձայն ճանապարհս երկարացրի, որ փոքրիկ այգու միջով անցնեմ(Կոմիտասում` հենց շենքերի արանքում, մի այգի կամ պուրակ կա, սովորությունէի դարձրել այդտեղով անցնելը) և երբ մոտեցա այգուն, տեսա, որ Պուճուր մարդնայնտեղ է: Մտածեցի` ինձ չի հիշի ու որոշեցի անցնել, մի անգամ էլ նայելկտավներին: Ծանոթ նկարներ էին, ծանոթ ամպեր, մի հայացք գցելով` արագանցա, պատրաստվում էի նրա կողքով էլ անցնել, սակայն, ի զարմանս ինձ,Պուճուր մարդը բարևեց: Շփոթվեցի այն աստիճան, ասես ինձ մերկացրել`կանգնեցրել էին ամբոխի առջև, ամոթս բազմապատկվեց, երբ պատասխանբարևիցս հետո տղամարդը ոչ մի բառ չասաց նկարը գնելու մասին, պարզապեսբարևեց, ու վերջ:
-Հեսա գալիս եմ,-շփոթված ասացի տհաճ դադարից հետո,- չգնաք, լա՞վ,- ուշտապեցի տուն: Որոշել էի ինչ գնով էլ լինի, կատարել խոստումս, իրավիճակը,որում հայտնվել էի, սպանում էր ինձ, տղամարդու պահվածքը ինձ ստիպում էրսեփական աչքերով տեսնել փոքրությունս, անտանելի էր: Եթե հիշեցներ նկարըգնելու մասին, այդքան վատ չէի զգա, բայց լռությունն անտանելի էր: Ծննդյանսօրվա կապակցությամբ տատիկիս տված տասը հազարանոցը դեռ դրված էրպահարանում, որոշեցի, որ դա հիմա կտամ, մնացած գումարն էլ` ժամանակիընթացքում: Այդպես էլ արեցի, Պուճուր մարդը չառարկեց, վերցրեց դրամն ուհարցրեց, թե որ նկարն եմ ուզում:
— Ինչի, բոլորն էլ նույնը չե՞ն,- ծիծաղելով հարցրի ու մոտեցա նկարներին:
— Ինչպե՞ս թե…,- շփոթվեց Պուճուր մարդը,- տեսե՛ք, այս ամպերը տխուր մարդուամպեր են, իսկ այս մեկը` սոված մարդու…Պուճուր մարդը բոլոր կտավներին այդպիսի անհեթեթ բնորոշումներ տվեց, չնայածբոլոր կտավներում էլ պատկերված էին միևնույն ամպերը` սովորական,ամառային երկնքում պատահող ջինջ ու լուսավոր ամպեր:
— Ես մի բան չեմ հասկանում,- ժպտալով ասացի,- բոլոր կտավներին պարզ ուջինջ ամպեր են նկարված, բայց դուք տխուր անուններ եք դնում, գոնե մի քիչ սև, այէսօրվա ամպերի նման լինեին, ասեի` հա:
— Բայց այսօրվա ամպերը ուրախ են,- նայելով սև ու մռայլ երկնքին` ժպտացՊուճուր մարդը:Այդ ժամանակ միայն նկատեցի, որ տղամարդու առջևի ատամը չկա:
— Լավ, կվերցնեմ «մենակ մարդու ամպերը,- ծիծաղելով ասացի,- բայց չեմ հիշում.դա ո՞ր մեկն էր:Պուճուր մարդը ինձ տվեց կտավը և պայմանավորվեցինք, որ ժամանակիընթացքում քիչ-քիչ կտամ գումարի մյուս կեսը, իսկ երբ հեռախոսահամարըխնդրեցի, նա ասաց, որ դրա կարիքը չկա, որ այսուհետև ինքը այգում է լինելու,որովհետև տեղը հարմար է, մարդկանց անցուդարձը` շատ: Խիղճս հանգիստ`գնացի տուն: Նկարը թեև այնքան էլ չէի հավանում, բայց կարողանում էի ժամերովնայել, թվում էր, թե ամպերն ուր որ է կշարժվեն: Կտավը շուռումուռ տվեցի` հույսունենալով, որ մի տեղ կհանդիպեմ ստորագրությանը, բայց իզուր: Չկախեցիպատին, չէի ուզում, որ տնեցիները տեսնեն: Գիտեի` պիտի նախատեն: Մայրսամեն օր համալսարան գնալուց առաջ ինձ հազար դրամանոց ու մանրադրամներէր տալիս, մեկ-մեկ էլ` ավելին: Ու ես այդ հազարանոցները ամեն օր, տունվերադառնալիս, տալիս էի Պուճուր մարդուն, ուզում էի հնարավորինս շուտազատվել պարտքից, չնայած Պուճուր մարդը չէր շտապեցնում, կարծես իր համարընդհանրապես միևնույն էր` կտամ պարտքը, թե չէ: Այդպես սկսվեցմտերմությունս Պուճուր մարդու հետ, հաճախ կանգնում էի հետը ու զրուցումէինք տարբեր թեմաների շուրջ, հիմնականում` ես էի խոսում: Նկատել էի, որ նաայն մարդկանցից է, որոնց խոսքը սկզբում աննշան, հասարակ է թվում, սակայնժամանակի ընթացքում ներսումդ հասունանում ու մտածելու առիթ է տալիս: Միօր չեմ հիշում ինչի մասին էինք խոսում ու հարցրի, թե արդյո՞ք հավատում էԱստծուն:
-Ես Աստծո կամքով աթեիստ եմ,- պատասխանեց Պուճուր մարդը: — Դե եսԱստծո գոյությանը չեմ հավատում,- ասաց, երբ խնդրեցի բացատրել իրտարօրինակ միտքը,- բայց հավատում եմ, որ Աստծո կամքով է իմ անհավատլինելը:Բավական երկար ժամանակ է, ինչ շարունակվում էին մեր զրույցները, բայցՊուճուր մարդու մասին գրեթե ոչինչ չգիտեի, բացի նրանից, որ ավարտել էԹերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանը: Մոտ երկու շաբաթ կլիներ, որՊուճուր մարդը այգում փորձում էր վաճառել նկարները, սակայն ընդամենը միերկու կտավ էր վաճառել: Պարտքս գրեթե տվել էի, հազար, կամ երկու հազարդրամ էր մնացել: Մի օր, երբ դասից տուն էի վերադառնում, աչքովս ընկավ մինկար,որն առաջին հայացքից ոչնչով չէր տարբերվում մյուսներից` նույն ամպերնէին, սակայն այս նկարը կարծես ավելի լուսավոր էր, գույները փայլում էին:
-Նոր կտավ ա՞,- հենց այնպես հարցրի ու տեսնելով Պուճուր մարդու գլխի դրականշարժումը` կատակի համար ավելացրի,-էստեղ էլ երևի թախծոտ մարդու ամպերեն նկարված, չէ՞:
-Չէ՛, ուրախ մարդու ամպեր են,- ոգևորված պատասխանեց Պուճուր մարդը:Առաջին անգամն էր, որ կտավի անվանումը կապված չէր տխրության կամ թախծիհետ:
-Որովհետև երբ նկարում էի, ուրախ էի,- ժպտալով վրա բերեց:Դա իմ ու Պուճուր մարդու վերջին խոսակցությունն էր, հաջորդ օրը նրան այլևսչտեսա այգում, մտածում էի, որ կգա, որովհետև պարտքից դեռ չէի պրծել, բայցչեկավ: Դեկտեմբերի տասնինն էր, երբ ձյան առաջին փաթիլները սկսեցին թափվելքաղաքի վրա: Քննաշրջանն ավարտվել էր, ոչինչ չունեի անելու, աննպատակքայլում էի քաղաքով: Տերյան փողոցով իջնում էի Օպերա, որտեղից էլպատրաստվում էի գնալ Կասկադ ու արագ տուն հասնել, որովհետև ձյանփաթիլները խոշորանում էին և բավականին ցուրտ էր: Նոր էի անցել Օպերայիշենքի մոտով, երբ տեսա, որ մի տարեց տղամարդ` ձեռքին մի կտավ, ցանկանում էանցնել փողոցը: Կտավը ծածկված չէր ծածկոցով, տղամարդը նույնիսկ չէր էլշտապում այն թաքցնել փաթիլներից: Մտածեցի` երևի անպետք նկար է, կամ էլ`մաքուր կտավ, ամեն դեպքում տարօրինակ էր: Անցա փողոցը, դեռ մի քանի քայլ էիարել, հեռվում նկատեցի, որ մի կին է քայլում երեխայի հետ ու դարձյալ ձեռքինկտավ էր: Մինչև հասա Կասկադ, ձյունը նստել էր: Ուշադրությունս գրավեցհեռվում կանգնած մարդկանց խումբը` որը շրջան էր կազմել և գնալով մեծանումէր: Քայլերս ուղղեցի այդ կողմ: Դեռ չէի հասել, երբ հանկարծ ամբոխը ետ քաշվեցու մեջտեղում երևաց Պուճուր մարդը: Ես չհասցրի ոչինչ հասկանալ, ամեն ինչայնքան արագ կատարվեց. Պուճուր մարդը ձեռքերը տարօրինակ շարժումներովթափահարում էր օդում, կարծես ցանկանում էր չթողնել, որ փաթիլներն ընկնենգետնին, կարծես հետ, դեպի երկինք էր փորձում հրել, գետնից վերցնում էր ձյուննու նետում վեր` ամբողջ ընթացքում բղավելով.
-Մի՛ արի, կկեղտոտվես, ասում եմ` մի՛ արի:Պուճուր մարդը արտասվում էր, բղավում, հետո գրպանից հանեց ինչ-որ բան ունետեց հավաքված մարդկանց վրա, կոպեկներն ընկան ձյան մեջ:
-Բոլորը ձե՛զ,- բղավեց նա ու հիմա էլ վերնաշապիկը հանելով` նետեց ամբոխիվրա, մարդիկ ընկրկեցին, շատերը զգուշանալով հեռու կանգնեցին, մի քանիսն էլընդհանրապես հեռացան: Մի պահ ուզում էի մոտենալ, հանգստացնել Պուճուրմարդուն, բայց վարանեցի: Պուճուր մարդը արտասվում էր, հայհոյում, արդենհանել էր ամբողջ հագուստը, մերկ էր և համառորեն փորձում էր չթողնել, որ ձյունըգա: Ես էլ միացա հեռվում կանգնածներին: Շուտով եկան ոստիկաններն ուոստիկանական մեքենան նստեցնելով` տարան Պուճուր մարդուն: Հետո իմացա,որ Պուճուր մարդը ծայրահեղ աղքատության մեջ է եղել, ապրել է Լամբադակամրջի տակ, իսկ այն օրը, երբ իրեն տեսա Կասկադում, ասում էին` իբր իր բոլորկտավները նվիրել է պատահած մարդկանց ու հետո խելագարվել: Ոմանք էլասում էին` ոչ թե նվիրել,այլ հինգ հարյուր դրամով վաճառել է, և այլն: Բայցշուտով բոլոր խոսակցությունները լռեցին, բոլորը մոռացան Պուճուր մարդուն:Կտավը, որ գնել էի Պուճուր մարդուց և որի ամբողջական գումարը այդպես էլչկարողացա տալ, հիմա կախված է մեր տան հյուրասենյակի պատին`ամենաերևացող տեղում: Բոլոր հյուրերը հիանում են Պուճուր մարդու նկարով,երկար նայում են, բայց ո՛չ ոք, ո՛չ ոք չի տեսնում, որ լուսավոր ու վառ ամպերիետևում ձյուն է գալիս: - Ինչ ես կարծում՝ ինչո՞ւ է մարդուն «Պուճուր» անունը տալիս։
Որովհետև նա հասարակության մեջ փոքր մարդու դեր էր տանում: - Բնութագրիր հեղինակին՝ ելնելով նրա գործողություններից։
Հեղինակը պարտաճանաչ մարդ էր, որովհետև միշտ տալիս էր իր նկարի համար ունեցած պարտքը, միշտ գալիս էր այդ այգին «պուճուր» մարդուն տեսնելու համար: - Բնութագրիր հանրությանը, որ շրջապատում էր Պուճուր մարդուն։
Ամբոխը հավաքվել էր այնտեղ տեսնելու մարդու ով տալիս էր իր ամբողջ ունեցվածքը բոլորին: Մարդիկ տեսնելով նրա ոչ ադեկվատ պահվածքը սկսեցին հեռանալ այդ մարդուց կամ նույնիսկ գնալ: - Փորձիր մեկնաբանել « ո՛չ ոք, ո՛չ ոք չի տեսնում, որ լուսավոր ու վառ ամպերիետևում ձյուն է գալիս» արտահայտությունը։
Այսինքն նա ուզում է ասել, որ նույնիսկ ամենավառ և լուսավոր բանի ետևում միշ կարող է թաքնված լինել մթություն(չարիքը), որը ամեն պահի պատրաստ է այդ լույսը մարել:
Страницы
воскресенье, 19 мая 2019 г.
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий