Քրոմոսոմներ և գեներ : Հատկանիշները սերունդներին փոխանցվում
են
քրոմոսոմներ
կոչվող
գոյացությունների
միջոցով:
Դրանք
գտնվում
են
բջիջների
կորիզների
ներսում,
և
յուրաքանչյուր
բջիջ
լիակատար
տեղեկություն
է
կրում
ամբողջ
օրգանիզմի
կառուցվածքի
մասին:
Բջջի
կորիզում
պարունակվում
են
շատ
քրոմոսոմներ:
Նրանցից
յուրաքանչյուրն
ունի
իր
զույգը.
զույգերից
մեկը
մայրական
քրոմոսոմն
է,
մյուսը՝
հայրականը:
Բույսերի
և
կենդանիների
բոլոր
տեսակները
միմյանցից
տարբերվում
են
քրոմոսոմների
թվով:
Օրինակ՝
մարդկանց
քրոմոսոմները
46-ն
են
և
գոյացնում
են
23 զույգ:
Քրոմոսոմը բաղկացած է գեներից, որոնցում պարփակված է ժառանգական հատկանիշների մասին տեղեկությունը:
Գեներում
«գրված
է»,
թե
ինչպիսին
է
լինելու
երեխայի
աչքերի
և
մազերի
գույնը,
ինչպես
նաև
շատ
ուրիշ
հատկանիշներ:
Բջջի
բոլոր
քրոմոսոմները
միմյանցից
տարբերվում
են,
սակայն
նույն
հատկանիշը
հսկող
գեները
զույգ
են
կազմում:
Այսինքն
յուրաքանչյուր
հատկանիշ
որոշվում
է
2 գենով:
Ավելի
բարդ
հատկանիշները,
օրինակ`
մարդու
մարմնի
կառուցվածքը,
որոշվում
են
շատ
գեների
համատեղ
գործունեությամբ:
Գեներն
ազդում
են
հատկանիշների
զարգացման
վրա՝
կանոնավորելով
սպիտակուցների
սինթեզը:
Օրգանիզմի
բջիջներում
պարունակվում
են
հազարավոր
տարբեր
սպիտակուցներ:
Յուրաքանչյուր
գեն
կարգավորում
է
մեկ
կամ
մի
քանի
սպիտակուցների
սինթեզը:
Գեների ժառանգաբար փոխանցումը Բույսերի և կենդանիների նոր օրգանիզմն առաջանում է 2 հատուկ սեռական բջիջների միաձուլումից (յուրաքանչյուր ծնողից`
1 բջիջ):
Դրանք
օրգանիզմի
մյուս
բջիջներից
տարբերվում
են
նրանով,
որ
ունեն
քրոմոսոմների
ոչ
լրիվ
հավաք.
նրանք
կրում
են
քրոմոսոմների
միայն
կեսը՝
յուրաքանչյուր
զույգից՝
մեկը:
Բեղմնավորման
ժամանակ
արական
և
իգական
սեռական
բջիջների
միաձուլման
արդյունքում
քրոմոսոմային
հավաքը
վերականգնվում
է,
և
նոր
օրգանիզմը
մորից
ստանում
է
ժառանգական
տեղեկության
մեկ,
հորից՝
մյուս
կեսը:
Комментариев нет:
Отправить комментарий