Страницы

понедельник, 20 мая 2019 г.

Վարք Մեծաց

  1. Կարդա՛ բանաստեղծությունը, գտիր.
  • Երեք բաղադրյալ ստորոգյալ
  • Երեք պարագա
  • Երեք անուղղակի խնդիր
  • Երեք ուղիղ խնդիր
  • Երեք որոշիչ
  • Երեք հատկացուցիչ
  • Ժխտական խոնարհման 3 բայ
  • Ո՞ր եղանակի բայերով է արտահայտված ստորոգյալների մեծ մասը-սահմանական եղանակ
  • Գտիր ենթադրական եղանակի երկու բայ
  • Գտիր ներգործական սեռի բայերը
  • Գտիր երեք  կապ
  • Գտիր ներքին հոլովման երեք բառ
  • Գտիր անձնական, ցուցական, հարաբերական մեկական դերանուն
  • Գտիր երեք վերաբերական։
ՎԱՐՔ ՄԵԾԱՑ
Ո՜ւշ-ո՜ւշ(ժամանակի պարագա) են գալիս, բայց ո՛չ(վերաբերական) ուշացած(ժխտական խոնարհման բայ).
Ծնվում են նրանք ճի՛շտ(որոշիչ) ժամանակին:
Եվ ժամանակից առաջ են ընկնում,
Դրա(ցուցական դերանուն) համար(կապ) էլ չեն ներում նրանց:
Անտոհմ չեն(բաղադրյալ ստորոգյալ) նրանք կամ անհայրենիք(բաղադրյալ ստորոգյալ).
Հասարակ(որոշիչ) հորից(ներքին հոլովում) ու մորից(ներքին հոլովում) ծնված՝
Սերում են(ներգործական սեռ) նրանք և ա՛յն վայրենուց,
Որ էլ չէ՜ր կարող(ենթադրական եղանակ)(ժխտական խոնարհման բայ) ապրել(բաղադրյալ ստորոգյալ) քարայրում:
Սերում են նրանք և ա՛յն ծերուկից(հանգման խնդիր),
Որ նախընտրում էր քնել տակառում(տեղի պարագա):
Սերում են նրանք(անձնական) և ա՛յն պատանուց(անջատման խնդիր),
Որ սիրահարվեց իր իսկ պատկերին:
Սերում են նրանք բոլո՜ր նրանցից,
Որ սատանային հոգին են ծախում,
Միայն(վերաբերական) թե անե՛ն մտածածն իրենց,
Ի՜նչ փույթ, թե սատկեն ժամանակից շուտ:
Անվտանգ՝ ինչպես(հարաբերական դերանուն) հրդեհն արևի(հատկացուցիչ),
Անվնաս՝ ինչպես օգտակար(որոշիչ) լորտուն,
Վախ են ներշնչում պետություններին(ներքին հոլովում)
Մինչև իսկ իրենց կամքի(հատկացուցիչ) հակառակ:
Արքաների հետ(կապ) խոսում են «դու»-ով,
Եթե, իհարկե(վերաբերական), լսում են նրանց,
Իսկ թե չեն լսում(ներգործական սեռ)՝ մե՜կ է, չե՛ն լռի(ժխտական խոնարհման բայ),
Կխոսեն(ենթադրական եղանակ) նույնիսկ իրենց կոշկի՛(հատկացուցիչ) հետ(ձևի պարագա)(կապ):
Ով սահմանում է նոր օրենք ու կարգ՝
Հայտարարվում է և օրենքից(ուղիղ խնդիր) դուրս:
Բայց չե՜ն վախենում նրանք չար մահից(անջատման խնդիր).
Ապրում են դժվար ու մեռնում են հեշտ…
09.X.1961թ.
Երևան
Պարույր Սևակ

Комментариев нет:

Отправить комментарий