ՄԱԿ-ի՝ 1984 թվականի կոնվենցիայի 2002 թվականի դեկտեմբերի 18-ին ընդունած կամընտիր արձանագրությամբ նախատեսվում է ստեղծել կանխարգելման անկախազգային մեխանիզմ, որը պետք է օժտված լինի լայն լիազորություններով։ Կամընտիր արձանագրության վավերացումից հետո՝«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» 2003թ․ հոկ․ 21-ի ՀՀ օրենքում 2008 թվականին կատարված փոփոխությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ճանաչվեց Կամընտիր արձանագրությամբ սահմանվածկանխարգելման անկախ ազգային մեխանիզմ։ Այնուհետև, 2015 թվականի դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխություններով պայմանավորված 2016 թվականիդեկտեմբերի 16-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվեց «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենք ըստ, որի Կամընտիրարձանագրությամբ սահմանված կանխարգելման ազգային մեխանիզմի կարգավիճակը։ Նշված օրենքի 27-րդ հոդվածի համաձայն՝կանխարգելման մեխանիզմիկարգավիճակով պաշտպանի գործունեության նպատակն է խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքիկանխարգելումը ազատությունից զրկման վայրերում։Այս մեխանիզմի գործառույթների իրականացումը ապահովվում է Պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների ևվատ վերաբերմունի կանխարգելման վարչության միջոցով։Մարդու իրավունքներիի պաշտպանին առնթեր գործում է խոշտանգումների կանխարգելման փորձագիտականխորհուրդ, որը կազմված է ոլորտի հասարակական կազմակերպություններից և անկախ մասնագետներից։Կանխարգելման ազգային մեխանիզի համար տեղեկություններիաղբյուր են հանդիսանում նաև Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացված անհատական բողոքները, ազատությունից զրկման վայրեր կատարված այցերը, ինչպեսնաև զանգվածային լրատվության միջոցների, միջազգային կառույցների, հասարակական կազմակերպությունների և դիտորդական խմբերի հրապարակած նյութերն ուուսումնասիրությունները։
Կարդալով այս ամենը ես եզրակացրեցի, որ մարդու իրավունքի պաշտպանը անկախ ազգային մեխանիզմ է, որը չի ենթարկվում ոչ մի այլ մարմնի: Ըստ իս կառավարությունը ճիշտէ արել, որ ստեղծել է մի այլ ազգային մարմինը, որ անկախ է: Նաև ճիշտ է արվում, որ մարդու իրավունքի պաշտպանը իրավունքի ունի ներկայացնել իր անհատական բողոքները,ազատությունից զրկման վայրեր կատարված այցերը, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների, միջազգային կառույցների, հասարակական կազմակերպությունների ևդիտորդական խմբերի հրապարակած նյութերն ու ուսումնասիրությունները, որոնք տարբեր քննարկումների ժամանակ հաշվի են առնվելու, որպես անհատական անձի տված ինֆորմացիա:
Комментариев нет:
Отправить комментарий