1. Առակների խրատը գնահատիր. եթե համաձայն ես, բեր համապատասխան օրինակ ժամանակակից կյանքից, եթե համաձայն չես, բեր հակառակ օրինակը։
Իմ կարծիքով ամեն առակ ունի խրատը, որով առաջնորդվելու դեպքում կարելի է հասնել իմաստության, իսկ իմաստությունը ամենակարևոր բանն է աշխարհում:
2. Սաադիի մասին տեղեկություններ փնտրիր համացանցում, ամենահետաքրքիր փաստերը գրիր քո բլոգում։
Սաադիի կյանքը կարելի է բաժանել 3 փուլի՝ դպրոցական (1205 - 1226), թափառական (1226 - 1256) և շեյխական (1256 - 1291)։ «Սաադի» մականունը ստացել էաթաբեկ Ֆարս Սաադա իբն Զանգիի (1195 - 1226) անունից, ում մոտ ծառայում էր նրա հայրը և ով մասամբ դաստիարակել է Սաադիին։
Հենց Սաադա անվամբ էլ իբն Ղանգի Մուսլիխ ադ-Դինը ընդունվում է Բաղդադի Նիզամիա մեդրեսեն։ Սովորել է սուֆիական շեյխերի մոտ և փորձել է մտնել նրանցասկետական իդեալների մեջ։ Սովորելու տարիներին էլ սկսել է ստեղծագործել, և նրա այդ ժամանակաշրջանի բանաստեղծությունները լի են կյանքի պատանեկանսիրով։ Արդեն ծերության տարիներին նա խոստովանել է, որ սիրել է երաժշտությունը, չնայած իր հայտնի ուսուցիչ Աբուլ-Ֆարաջ Ջուզիի հակառակհամոզմունքների։
Մոնղոլների հարձակումը Իրանի վրա պատճառ դարձավ, որ Սաադին լքի հայրենիքը և իր կյանքի հետագա 30 տարիները անցկացնի տարբեր իսլամադավաներկրներում, սակայն օտարության մեջ։ Կարծիք կա, որ Սաադին 14 անգամ (որից մեծ մասը ոտքով) ուխտագնացություն է կատարել դեպի Մեքքա։ Արաբականդասական լեզվի հիանալի իմացության շնորհիվ նա Դամասկոսում դառնում է քարոզիչ, հետո որպես վանական մեկնում է Երուսաղեմի անապատներից մեկը։Այնտեղ նա գերի է ընկնում խաչակիրների մոտ, ովքեր նրան տեղափոխում են Տրիպոլի, և նա որպես բանվոր աշխատում է ամրոցի շինարարությունում։ Այնտեղիցնրան որպես ստրուկ գնում է մի հարուստ՝ Ալեպպո քաղաքից և ամուսնացնում իր տգեղ և անկիրթ աղջկա հետ։ Չդիմանալով այդպիսի կյանքին՝ Սաադին փախչումէ Հյուսիսային Աֆրիկա։
Դեգերելով ամբողջ Փոքր Ասիայով, նա հանգրվանում է իր ծննդավայր Շիրազում և իր որդու՝ Աբու-Բեքրի հովանավորությամբ մինչև կյանքի վերջ բնակվում էվանքում։
3. Բնութագրիր Սաադիի առակները. ա) սահմանիր առակը, բ) այս առակները որքանով են այդ սահմանմանը համապատասխան, գ) այս առակները ինչ երեքհատկանիշով կբնութագրես (բեր օրինակներ), դ) ինչ ազդեցություն ունեն այս առակները քեզ վրա, ե) ուրիշ անվանում տուր Սաադիի այս առակներին։
Առակը դա խրատ պարունակող տեքստն է, որում առկա է անիրականություն: Իմ կարծիքով Սաադիի առակները լիովին պահպանում են այս սահմանման կետերը: Սաադիի առակները կարելի է բնութագրել ընդհամենը 3 բառով, որոնցից են իմաստությունը, անիրականությունը և խորությունը այդ տեքստում: Իմ վրա Սաադիի առակները ազդում են միայն դեպի լավը: Իմ կարծիքով Սաադիի առակները կարելի է մեկ բառով անվանել Կյանք, քանզի իր գրածը դա Կյանքի գիր է:
Комментариев нет:
Отправить комментарий