Հին աշխարհքը ամեն օր
***Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ, միտքդ երկար, կյանքդ կարճ,Քանի՜ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.Ի՜նչ են տարել նրանք կյանքից, թե ի՛նչ տանես դու քեզ հետ,Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ:
Հազար մարդ է մտնում նոր,Հազար տարվան փորձն ու գործ
Ըսկսվում է ամեն օր։
Ըսկսվում է ամեն օր։
Այս քառյակում հեղինակը ցանկանում է ասել, որ ամեն մարդ, որ նոր է մտնում այս կյանք հանդիպում է դժվարությունների, որոնք հանդիպել է նախորդ սերունդը: Նախորդ սերունդը ինչքան էլ փորձի օգնել, ինչքան էլ փորձի ճիշտ խորհուրդներ տալ, խրատել միևնույն է այդ սերունդը մինչև ինքն չհանդիպի այդ իրավիճակին իր սեփական կյանքում պատրաստ չի լինի այդ իրավիճակին հակահարված տալ:
***
***
Ազատ օրը, ազատ սերը, ամեն բարիք իր ձեռքին,Տանջում, տանջվում, որոնում է, ու դժբախտ է նա կրկին.Է՜յ անխելք մարդ, ե՜րբ տի թողնես ապրողն ապրի սրտալի,Ե՞րբ տի ապրես ու վայելես Էս աշխարhքը շեն ու լի։
Քառյակի մեջ հեղինակը խոսում է մարդու ամենամեծ կյանքի խնդրի մասին՝ ժամանակի: Ինչքան մարդը փորձում է խնայել ժամանակը այդքան քիչ ժամանակ էմնում մարդուն: Մարդը պետք է իր կյանքը վայելի , քանզի ամեն մարդ ծնվում և մահանում է մեկ անգամ և այդ ժամանակը պետք է ճիշտ օգտագործել: Ապրիր կյանքդվայելելով այն:
***Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ, միտքդ երկար, կյանքդ կարճ,Քանի՜ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.Ի՜նչ են տարել նրանք կյանքից, թե ի՛նչ տանես դու քեզ հետ,Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ:
Այս քառյակում հեղինակը ցանկանում է ասել, որ մարդը ինչքան ագահ է լինում, ինչքան փորձում է կյանքից առավելագույնը ստանալ այդ քիչ բան է նա տանում իր հետ: Ագահ մարդկանց էլ միշտ կյանքում հանդիպում են դժբախտություններ, և մարդը պետք է ուղղակի խաղաղ անցկացնի այդ ժամանակը, որ իրեն տրված է վայելելով իր կյանքը:
Комментариев нет:
Отправить комментарий