Страницы

вторник, 10 сентября 2019 г.

Կղզի մուլտֆիլմ

Կարճատև մուլտֆիլմում հեղինակը ցանկանում է մեր ուշադրությունը սևեռել ժամանակակից էկոլոգիական խնդիրների։ Մուլտֆիլմում ցուցադրվում է մարդկանց կախվածությունը ռեսուրսներից, այսինքն մարդը առանց բնության տված ռեսուրսների ոչնչություն է։ Բնությունը կարող է գոյատևել առանց մարդու, բայց մարդը առանց բնության չի կարող գոյատևել։ Կղզին այստեղ ներկայացվում է, որպես բնության ռեսուրսները, իսկ մարդը ներկայացվում է մարդկության տեսքով։ Մուլտֆիլմում ցուցադրվում է, թե մարդը ինչքան ռեսուրսներ է խլում բնությունը։ Մուլտֆիլմի գաղափարը նրանում է, որ մարդը եթե չսկսի ավելի խնայողաբար օգտագործել իրեն բնությունից տված ռեսուրսները, ապա որոշ ժամանակ անց բնությունը ուղղակի կոչնչանա։

Комментариев нет:

Отправить комментарий