Страницы

воскресенье, 15 декабря 2019 г.

Դավիթ և Գողիաթ, Վերլուծություն

Դավիթ և Գողիաթ
Վերլուծություն
Այս ֆիլմում ներկայացված է սկզբում հովվի կերպարով Դավիթը, որը ուներ մեծ հավատ Աստծո հանդեպ: Սկզբում մարգարե Սամուելը խոսեց Աստծո հետ, որպեսզի իմանա, թե ով պետք է հաջորդի Սավուղին: Աստված նրան ցույց է տալիս Դավթին: Սամուելը գնում է գտնելու նրան: Գնում է Դավթի հոր մետ, որը ցույց տալով իր բոլոր տղաներին Դավթից բացի, Սամուելը ասում է, որ նրանցից ոչ ոք չէ, և թե ունի՞ արդյոք էլի որդի, թե ոչ: Դավթի հայրն ասում է, որ մնում է միայն փոքրը, որը ոչխարներին է արածեցնում: Սամուելը գալիս է Դավթի մոտ, և սկսում է նախապատրաստել կռվին: Դավթին ասում է այն մասին, որ նա է ընտրյալը, քանի որ ունի մեծ հավատք: Պարապունքների ժամանակ նա Դավթին սովորեցնում է գրեթե ամեն ինչ, ինչ պետք է կռվի ժամանակ, թե ինչպես պաշտպանվել, ինչպես հարձակվել և այլն: Դավիթը մի օր ցանկանում էր հեռանալ այդտեղից, և Սամուելը նրան տեսնելով ասաց, որ թողնի ամեն ինչ և գնա իր հետ: Հետո նրան ասաց, որ ամեն ինչ ուժի, արագության և մտքի մեջ չէ, դու ունես հավատ, և եթե նույնիսկ զենք էլ չունենաս դու ձեռք ունես թշնամուն հաղթելու համար: Այսպիսով Դավիթը գնում է Իսրայել: Այդ ժամանակ փղշտացիներն իր զորքով հարձակված է եղել Իսրայելի վրա: Գողիաթն ասել էր, որ եթե կա Իսրայելում քաջ մարդ, որը կգա և կհաղթի իրեն, իր զորքը կդառնա ձեր ստրուկը: Ոչ ոք չէր համարձակվում, բոլորը վախեցած էին, Սավուղն էլ ներառյալ: Դավիթը Սավուղին ասում է, որ նա պատրաստ է կռվել Գողիաթի դեմ, բայց նույնիսկ հրաժարվում է թագավորի զենք և զրահից: Թագավորին համոզում են Դավթի խոսքերը և նա ասում է, որ Դավիթը վերադառնա հետ Գողիաթի գլուխը նրան բերելով: Դավիթը գնում է կռվելու, սկզբում Գողիաթը նրա վրա ծիծաղեց, քանի որ նա միայն ձեռնափայտ էր բերել, և ասում է որ շանս է տալիս Դավթին ետ գնալ: Դավիթն ասում է, թե վախենո՞ւմ ես իմ հետ կռվել: Գողիաթը սկզբում ուղարկում է իր զինվորին, որը պարտվում է Դավթին, իսկ հետո հենց ինքը Գողիաթն է պարտվում: Այդ կռվից հետո Դավթին ընտրում են Իսրայելի թագավոր:

Միտքը
Այս ֆիլմով ցանկանում էին ասել, որ հավատ է պետք ինչ-որ նպատակի հասնելու համար, և ոչ թե ուժ կամ փորձ այդ գործում: Բայց նաև պետք էր լավ պատրաստվածություն, որը Դավիթը ևս անցավ:


Աստվածաշնչյան պատումներ. Դավիթ
https://www.youtube.com/watch?v=8eSi0MliD0A
Давид родился в семье пастуха, но воспитывался пророками Самуилом и Натаном. Восхождение Давида к вершинам власти было нелегким. Ему довелось сразиться со многими врагами — от богатыря ...
www.youtube.com
Վերլուծություն
Ֆիլմում ներկայացվում է պատմություն մեծ մարտիկի մասին, որը դարձել է թագավոր: Աստվածը հրաժարվելով առաջին հրեա թագավոր Սավուղին անհնազանդության համար, ուղարկում է Սամուել Մարգարեին գաղտնի օծել Դավթին: Դավիթը նվագելով տավիղի վրա դրանով իսկ քշում էր չար հոգուն, որը տանջում էր թագավոր Սավուղին իր կատարած ուրացության համար: Ընդդեմ փղշտացիների մարտի ժամանակ Դավիթը սպանում է հսկա Գողիաթին: Սավուղը իր դստերը տալիս է Դավթին կնության: Շուտով Դավթի ռազմական հաջողությունները սկսեցին խավարել ժողովրդի աչքում Սավուղի փառքը։ Թագավորի նախանձն ու խանդը Դավիթին ստիպեցին փախչել և երկար տարիներ մնալ աքսորի մեջ ՝ ապրելով բազում տառապանքներ, դավաճանություններ և կորուստներ ։ Միայն Սավուղի մահից հետո Դավիթը կրկին դարձավ թագավոր և կառավարեց 40 տարի:

Համեմատություն
Այս երկու ֆիլմերը համեմատելիս նկատում ենք, որ առաջին ֆիլմում ավելի մանրամասն է ներկայացված Դավթի պատմությունը մինչև Գողիաթի հետ կռիվը և այդ կռիվն էլ ներառյալ, իսկ երկրորդ ֆիլմում ընդհանուր գործունեությունն է և այն ամենն ավելի մակերեսորեն է արված: Առաջին ֆիլմը դիտելիս Սավուղի կամ Սավուղի կերպարն ավելի արդար և բարի է երևում, սակայն երկրորդում ի հայտ է գալիս նրա էգոիստությունը և առաջինը լինելու ցանկությունը: Մնացած առումներով ֆիլմերը և ֆիլմերում Դավթի կերպարները նման էին:


Աշխատանքը կատարեցին՝ Տիգրան Արզումանյանը և Գոռ Բարխուդարյանը
Խորհրդատու՝ Աշոտ Տիգրանյան

Комментариев нет:

Отправить комментарий