Страницы

вторник, 17 декабря 2019 г.

Գնացքները

Կարդալով Վիլյամ Սարոյանի «Գնացքները»-ը պատմվածքը ես հասկացա, որ տղան լինելով իր սեփական տան մեջ, որտեղ ապրել էր տասնյոթ տար, զգում էր, որ անտուն է և օտար։ Ջոն նույնիսկ չէր կարողանում խոսել քաղաքի բնակիչների հետ և պատմել իր նկարների մասին։ Նա մխիթարվում էր պատուհանից ժամերով գնացքներին նայելով։ Երբ գնացքները մեկնում էին նա հուզվում էր, իսկ ժամանելուց ուրախանում էր։ Նա չգիտեր ինչ աներ, չգիտեր արդյոք նրա մնալը այդ քաղաքում ճիշտ է թե ոչ: Մեկ անգամ, երբ խմած էր մտավ զբոսայգի և մագնոլիայի ծառերից մեկի տակ քնեց մինչև առավոտ։ Երբ արթնացավ կողքին աղջիկ էր։ Նրանք մի ողջ օր միասին անցկացրեցին և Ջոն որուշում կայացրեց։ Աղջկան ցույց կտա իր նկարները, հետո կկանգնեն պատուհանի մոտ ու կնայեն գնացքներին, և այս ամենից հետո արդեն պարզ կդառնա՝ կմնա քաղաքում, թե ոչ։ Առավոտյան աղջկան տարավ իր տուն։ Նկարները այդքան էլ դուր չեկան աղջկան, իսկ գնացքների աղմուկից դժգոհեց։ Ջոին ամեն ինչ պարզ դարձավ։ Աղջկան ճանապարհելուց հետո եկավ տուն, վառեց լույսն ու սկսեց հավաքել նկարներ: Դրանով իսկ հասկացավ, որ այս քաղաքում նա այլևս գործ չունի: Հնարավոր է, որ հեղինակը կյանքը բառ փոխարինում է քաղաքով, որովհետև մարդուն երբ ոչ ոք պետք չի, և ոչ մեկին էլ նա պետք չի կյանքը մարդու համար դառնում է ուղղակի բեռ, որ նա ամբողջ կյանքում պետք է իր հետ տանի: Ինչքան բեռը ծանրանա այնքան էլ իր համար կյանքը կդառնա անիմաստ:

Комментариев нет:

Отправить комментарий