Страницы

вторник, 17 декабря 2019 г.

Առաջադրանք

Տիգրանակերտը պատմական Հայաստանի արքայանիստ քաղաքն էր Աղձնիք նահանգում։Հայկական բանակի գլուխն անցած՝ Տիգրան Մեծը իրար հետևից հնազանդեցնում է հարևանմեծ ու փոքր թագավորությունները՝ Հայաստանի սահմանները հասցնելով Միջերկրականծովից մինչև Կասպից ծով, Քուռ գետից մինչև Միջագետք։ Տիգրան Երկրորդի տերություննընդարձակվել էր առավելապես հարավից։ Արտաշատը, ինչպես նաև հինգ հարյուր հազարբնակիչ ունեցող Անտիոքը գտնվում էին նոր տերության հյուսիսային և հարավային մասերումև որպես մայրաքաղաք հարմար չէին։ Մ.թ.ա. 70-ական թվականներին Աղձնիքում՝ ԱրևմտյանՏիգրիսի ձախակողմյան վտակ Քաղիրթ գետի հովտում, հիմնադրվում է նոր մայրաքաղաքՏիգրանակերտը։ Ըստ հույն պատմագիր Ապիանոսի՝ քաղաքը կառուցվում է Տիգրանիթագադրության վայրում։ Այն շրջապատված է եղել քսանհինգ մետր բարձրություն ունեցողպաշտպանական հզոր պարիսպով, պալատը՝ լճերով ու զբոսայգիներով, ունեցել է միջնաբերդև բազմաթիվ այլ կառույցներ։ Կարճ ժամանակում Տիգրանակերտը դառնում է Հայաստանի ևԱռաջավոր Ասիայի շքեղ, բազմամարդ ու հարուստ քաղաքներից մեկը։

Комментариев нет:

Отправить комментарий