Страницы

вторник, 17 декабря 2019 г.

«Մեքսիկացին»

1․երևում է մեքսիկացու ինքնավստահությունը։
– Այստեղ աշխատանք կճարվի՞ մի ուժեղ մեքսիկացու համար:
– Այսինքն ո՞ւմ համար,- հարցրեց հորեղբայրս ինձ:
– Ինձ համար,- ասաց մեքսիկացին,- Ժուան Քաբրալի:
– Ժուան Քաբրալ,- կրկնեց հորեղբայրս,- չէ, աշխատանք չկա:
– Ինչքանո՞վ,- Ժուանն անտեսեց հորեղբորս պատասխանը:
2․Երևում է, որ հորեղբայրը զիջող ու մարդասեր։
– Ասում է՝ երեսուն սենթը բավական չէ: Նա դրանով իր տան բոլոր սովածներին այս ձմեռ չի կերակրի:
– Ովքե՞ր են այդ սովածները:
– Կարծում եմ այս ամբողջ թափառախումբն էլ սոված է,- ասացի ես:
Հորեղբայրս շրջվեց սայլի կողմը:
– Որտե՞ղ են սրանք ապրում,- հետաքրքրվեց նա:
– Չգիտեմ: Մի տեղ գնում են էլի:
3․Երևում է, որ տղան՝ պատմողը հաստատ գիտի՝ հորեղբայրը վերցնելու է մեքսիկացիներին աշխատանքի։
– Այն ի՞նչ մարդիկ են,- խզված ձայնով հարցրեց հորեղբայրս:
– Երեխաներ են,- ասացի ես: – Երկու տղա, երեք աղջիկ:
– Ի՞նչ են ուզում երեխաները:
– Բակլա ու ալյուր,- ասացի ես,- ու մի քիչ էլ աղ: Ուզածները շատ բան չի:
– Ասա նրանց՝ թող հեռանան,- ասաց հորեղբայրս: – Նա որթնատունկ էտել չգիտի:
– Ամեն մարդ էլ կարող է սովորել:
– Նա կավերի իմ այգին:
– Եվ իր հետ կտանի այն ամենը, ինչը հողում արմատներ չունի,- ասացի ես:
– Ես ժամը տասը սենթ ավելի եմ վճարում, քան ուրիշները:
– Նա ասում է, որ երեսուն սենթը բավական չէ:
– Իսկ որքա՞նն է բավական,- հարցրեց հորեղբայրս:
4․Մեքսիկացին լայնասիրտ մարդ էր։
Հետո, երբ անցանք մյուս որթատունկին, ես, մկրատը հանձնելով Ժուանին, հարցրի, թե արդյոք չէր բարեհաճի մի որթատունկ էտել: Ժուանը շատ նրբանկատ գտնվեց և համաձայնեց: Նա աշխատում էր դանդաղ ու մտախոհ, իր երեխաներին ու զարմիկին բացատրելով ամեն ճյուղը կտրելու նպատակը, ինչպես ես էի իրեն բացատրել: Կաղ Ֆեդերիկոն, որ վաթսունին մոտ մի մարդ էր, ուղղակի ցնցված էր: Ես նրան առաջարկեցի գործը շարունակել մինչև մութն ընկնելը, և ինքս վերադարձա հորեղբորս մոտ, որ ֆորդի ղեկին նստած երազում էր:
5․Գտիր հումոր պարունակող հատվածները։
– Ինձ թվում է՝ մեքսիկացին հաջողություն կբերի,- ասացի ես:
– Հետաքրքիր է,- ասաց հորեղբայրս,- ես էլ նույնն էի մտածում: Եթե նա տասներեք հոգու կերակրելու է այս ձմեռ, ուրեմն՝ այնքան էլ վատ տարի չի լինի:
6․Ընտրիր հատվածներ, որ կուզեիր բարձրաձայն կարդալ ընկերներիդ համար։
– ճապոնացիները վատը չեն,- ասաց հորեղբայրս: – Ուղղակի աշխարհին ուրիշ տեսակ են նայում, քան մեքսիկացիները:
– Ճապոնացիները երբեք չորս սովորական շուն չէին պահի,- ասացի:
– Նրանք կքշեին շներին:
– Եվ կքարկոծեին,- ասացի ես:
– Ինձ թվում է՝ այս տարին լավը կլինի:
7.Էսսե գրիր Սարոյանի «Մեքսիկացին» պատմվածքի շուրջ։
Վիլյամ Սարոյանի «Մեքսիկացին» պատմվածքը Ժուան Քաբրալ անունով մեքսիկացու մասին է, ով ցանկանում էր աշխատանք գտնել, որպեսզի կարողանար պահել իր ընտանիքը։ Նա դիմում է մի գյուղացու, ով ներկայացված է որպես հորեղբայր։ Հորեղբայրը սկզբից մերժում է նրա ասելով, որ իրեն աշխատող պետք չէ, սակայն վերջում նա տալիս է աշխատանք։ Պատմվածքի սկզբում կարող է թվալ թե այդ մեքսիկացին ագահ է, բայց հետո, որբ նա առաջ է քաշում ընտանիքի հարցը, պարզ է դառնում, որ նա այդ ամենը անում է իր ընտանիքի բարօրրության համար։ Նա անգամ շներին իր ընտանիքի անդամ էր համարում։Մեքսիկացին բարեսիրտ էր, որովհետև միայն բարեսիրտ մարդը կարող է, շներին կերակրել անգամ այն դեպքում, երբ ինքը ուտելու ոչինչ չունի։ 

Комментариев нет:

Отправить комментарий