Страницы

вторник, 17 декабря 2019 г.

«Անդաստան» արևելահայերեն

Արեևելյան կողմն աշխարհի
Խաղաղություն թող լինի…
Ոչ արյուններ, քրտինք հոսեն
Լայն երակի ակոսի մեջ.
Ու երբ հնչի կոչնակն ամեն գյուղակի Օրհներգություն թող լինի:

Արևմտյան կողմն աշխարհի Բերրիություն թող լինի…
Ամեն աստղի ցողը այլակում է Ու ամեն հասկ ոսկեձուլված.
Եվ երբ ոչխարները սարի վրաարածեն`
Ծիլ ու ծաղիկ թող լինի:

Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող լինի…
Թող հավետ լողա գերանդին
Ու լայն ամբարն աղունների երբ բացվի`
Բերկրություն թող լինի:

Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող լինի…
Ծաղկի մեղրը փեթակների մեջ,
Հորդ գինին բաժակների մեջ.
Ու երբ հարսերը թխեն հացը բարի`
Սիրերգություն թող լինի:

Комментариев нет:

Отправить комментарий