Страницы

вторник, 17 декабря 2019 г.

Առաջադրանք

1. Գտիր ստորոգյալները, որոշիր տեսակները
• Ամպրոպից հետո աշխարհը և դու հասկանալի եք լինում ավելի։
հասկանալի եք լինում- բաղադրյալ ստորոգյալ
• Իմ աչքերի մեջ այնքան կրակներ եմ մարել ես։
մարել եմ- պարզ ստորոգյալ
• Ջուրը տվեց հողին ծարավ, տիղմ ու փրփուր՝ ծովին ծարավ, այս էր ամբողջը։
տվեց- պարզ ստորոգյալ
• Եվ մենք ավելի սիրով ենք իրար «բարի լույս» ասում։
ասում ենք- պարզ ստորոգյալ
• Բանաստեղծություն գրելու պահին ամբողջ աշխարհը իմ տեղն ու տունն է։
տեղն ու տունն է- բաղադրյալ ստորոգյալ
2. Գտիր համաձայնության սխալները.
• Ողջ ժողովուրդը պապանձված կանգնել էին Բուղայի մահացու սպառնալիքի առաջ։
կանգնել էր
• Այս ամենը վկայում են, որ վերահսկողությունը պատշաճ մակարդակի վրա չի եղել։
վկայում է
• Զոհրակի զորքը սրընթաց անցան գետը և սկսվեց մարտը։
անցավ
• Բաներ կա, որ եթե իմանաս, կզայրանաս։
բան կա
• Դրսում ցուրտ էր, և ոչ մի մարդ, ոչ մի կենդանի չէին երևում։
չէր երևում
• Պետական բոլոր մուծումները ձեռնարկության կողմից կատարվել է ժամանակից շուտ։
կատարվել են
• Այդ օրը պահարանից անհետացավ ամուսնու նվիրած մատանին, մի քանի ուրիշ զարդեր։
անհետացան
• Պարզ դարձավ՝ ամբոխը չեն հավատում իրենց առաջնորդին։
չի հավատում
• Ե՛վ քույրը, որ նեղացել էր իրենից, և՛ հայրը, որ ասես ոչինչ չէր նկատում, և՛ մայրը, որ հաշտության եզրեր էր փնտրում բոլորի միջև, այդ պահին նրա հոգին չէր մխիթարում։
չէին մխիթարում
• Ո՛չ ստացած աշխատավարձը, ո՛չ հարազատների ապահովությունը, ո՛չ երեխաներին կրթության տալու լայն հեռանկարը չէին ստիպել նրան ստրկանալ։
չէր ստիպել
• Անդրադառնալով ռուս-ուկրաինական վեճին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները հաստատել են, որ պաշտոնական Մոսկվան քաղաքական ճնշում է գործադրում հարևանների վրա։
հաստատել է

Комментариев нет:

Отправить комментарий