Страницы

вторник, 17 декабря 2019 г.

Մորթոնսոն

1.Փորձիր բնութագրել Մորթոնսոնին. հիմնավորիր բնութագիրդ։
Նա սովորական մարդ էր , որը ուզում էր լինել մի քիչ ավելին քան սովորական մարդ , երբ նրան ընկավ այդ հնարավորությունը նա չկորցրեց իրեն, չմտածեց որ այդ ձայնը ընդամենը կատակ է , նա մտածեց նրա մասին, որ հիմա հնարավոր է կորոշի մարդկության ճակատագիրը։
2.Գտիր բնավորության այն գծերը. որոնք այս պատմվածքում ծաղրվում են։
Լրջությունը, քանի որ Մորթոնոսը շատ լուրջ է վերաբերվում կատակին, այդ պատճառով նա թողում է կատակողին խաղալ իր հետ։
3.Տեղեկություններ գտիր Ռոբերտ Շեքլիի մասին։
Ռոբերտ Շեքլին ծնվել է 1928թ. Նյու-Յորքում,մեծացել է Մեյլվեդում, հետո կրկին եկել է Նյու-Յորք: Մանկուց սիրել է կարդալ և երազել է դառնալ գրող։ Դպրոցը ավարտելուց հետո սովորել է Նյու-Յորքի համալսարանում:Ծառայելէ Կորեայում որպես գրագիր:
50-ականներից սկսել է գրել առաջին պատմվածքները: Իր կյանքի ընթացքում Շեքլին գրել է ավելի քան 15 վեպ, 400 պատմվածք և վիպակ, որոնք ներգրավված են 9 հեղինակային ժողովածուներում և թարգմանված են տարբեր լեզուներով։
Ես ուսումնասիրեցի Շեքլիի ստեղծագործություններից մի քանիսը ,կարծիքս ակնհայտ դրական է։ Հավանեցի նրա ոճը, քանի որ նա խորը մտքերը արտահայտել է փոխաբերություններով, չնայած որ նրա ստեղծագործություններում գերիշխում է նաև ֆանտազիան։ Երբեմն էլ ֆանտազիան միաձուլում է հումորային արտահայտությունների հետ՝ստեղծելով յուրօրինակ համադրություն։Նա չկրկնվող է , ես հասցրի ընկալել նրա խոսքը, սիրում եմ ասելիք ունեցող գրողներին։ Շեքլին համալրեց իմ սիրելի գրողների շարքերը …
Ու այնքան եմ հավանում այն գրողներին, որոնք մի քանի տողերի միջոցով ինձ տրամադրություն են հաղորդում, ու ամեն բառը կարդալուց աչքիս առաջ պատկերներ են շրջում ,ամբողջովին մտնում եմ ստաղծագործության մեջ, ընկալում եմ հերոսների ապրումները ու մտածում.«Եթե ես լինեի ,ինչ պիտի անեի»։ Քանի որ կարդացել եմ նրա ստեղծագործություններից ընդամենը երեքը, հույս ունեմ ու մեծ ցանկություն ,որ հետագայում կկարդամ նաև մյուս ստեղծագործությունները այլ լեզուներով։

Комментариев нет:

Отправить комментарий