1.Տեղեկատվական տեքստ կազմել Գոշի մասին, լրացնել տեքստը սեփական դատողություններով։
Մխիթար Գոշի առակներով 12–րդ դարի հայ գրականության մեջ մուտք է գործել ժողովրդական բանարվեստի տեսակը՝ առակը։
Մ. Գոշի իմաստության համբավն այնքան է հռչակվել, որ շատերը հեռավոր վայրերից եկել են աշակերտելու նրան։ Նա մեծ հեղինակություն է վայելել ոչ միայն մտավորականների, այլև ժամանակի քաղաքական ու պետական գործիչների շրջանում, եղել է Զաքարե Երկայնաբազուկի խոստովանահայրն ու խորհրդատուն։
Ամերիկյան հանրագիտարանը համարում է, որ Գոշը հայկական վերածնունդի հիմնական ներկայացուցիչներից մեկն է։ Բրիտանացի մտավորական Դեյվիդ Լենգը Գոշին համեմատում է հայտնի առակագիրներ Եզոպոս և Լաֆոնտեն։Հետաքիրքն այն է, որ այս հռչակավոր մարդիկ եղել են առակախոսներ:
Մխիթար Գոշ երկրաշարժից ավերված Գետիկ վանքի մոտակայքում հիմնադրել է Գոշավանք անունով վանքը: Իմ կարծիքով նա այդ ամենը կատարել է, որպեսզի փոխի մարդկանց հասարակական կյանքը, կառուցելով այդ պաշտանմուքային շենքը:
Մ. Գոշի գրչին են պատկանում մատենագրության զանազան ճյուղերին վերաբերող մոտ մեկ տասնյակ աշխատություններ. «Համառօտ մեկնութիւն մարգարեութեանն Երեմիայի», «Ողբք ի վերայ բնութեանս՝ի դիմաց Ադամայ առ որդիս նորա», «Յայտարարութիւն ուղղափառութեան հաւատոյ ընդդէմ ամենայն հերձուածողաց՝ ի խնդրոյ մեծ զօրավարին Զաքարէի և եղբօր իւրոյ», «Թուղթ խրատականք», «Շարքհայրապետացն Աղուանից», աղոթքներ, առակներ։
Իմ կարծիքով Մխիթար Գոշը խաղացել է շատ մեծ դեր Հայաստանի պատմության մեջ: Նա լինելով մտածող–գիտնական, օրենսդիր, առակագիր, հոգևորական, մանկավարժ, հասարակական գործիչ կատարել է բազում գործեր այս ոլորտներից յուրաքանչյուրում:
Комментариев нет:
Отправить комментарий