Страницы

вторник, 17 декабря 2019 г.

Առաջադրանք

1. Լրացրու տեքստում բաց թողած տառերը։
Համերգը մոտենում էր վախճանին, իսկ Փափազյանը շարունակում էր սառնասիրտ ու ամբարտավան ոճով՝ կարծես արհամարհելով հանդիսականներին։ Հայտարարվեց վերջին համարը՝ մենախոսություն «Մագբեթ» ողբերգությունից։ Երկու խոսք էլ չէր ասել, և մեկ էլ ամբողջ դահլիճը լարվեց ու շունչը պահած ակնապիճ նայում էր դերասանին։ Նրա մի այտը քարացավ, իսկ մյուսը ջղային ցնցվում էր։ Մկանները ջղագրգիռ դողում էին, իսկ աչքը կարծես ծռվել էր և ահա, ուր որ է, դուրս պիտի պոռթկար ակնակապիճից։ Տանջալլուկ մի ոճրագործ էր մեր աչքի առաջ։

Комментариев нет:

Отправить комментарий