Իրաքա-քուվեյթյան պատերազմ կամ Ծոցի առաջին ճգնաժամ , հակամարտությունԻրաքի և Քուվեյթի միջև 1990-1991 թվականներին, որն ավարտվեց միջազգային ուժերիներգրավմամբ ու Իրաքի պարտությամբ։ Տևել է 1991 թվականի հունվարի 17-ից մինչևֆետրվարի 28-ը։ Հակամարտությունը հայտնի է օդային ուժերի և գերճշգրիտ զենքիաննախադեպ օգտագործությամբ, ինչը, ըստ շատ մասնագետների կարծիքի, վկայել էռազմական արվեստում նոր դարաշրջանի բացման մասին։ Նաև, ինֆորմացիոն միջոցներումպրոցեսի լայն նկարագրման շնորհիվ, հակամարտությունը ստացել է «հեռուստատեսականպատերազմ» անվանումը։ 20-րդ դարի երկրորդ կեսի ամենահայտնի ռազմականհակամարտություններից մեկն է։ Իրաքա-քուվեյթյան տեղական վեճը վերաճեց հսկայականմի ռազմական հրդեհի Մերձավոր Արևելքում, որը Երկրորդ համաշխարհային պատերազմիցհետո դարձավ ամենամեծ ռազմական գործողություններից մեկը, որն իր մեջ ներքաշեց ավելիքան մեկ միլիոն զինվորականների։ Սկսված պատերազմը հանդիսացավ դժվար ևպատասխանատու փորձություն համաշխարհային հանրության համար, որը հանդես էր գալիսընդդեմ անմարդկային գործողությունների։ Նավթը հանդիսանում է որպես ՄերձավորԱրևելքի երկրների հարստության և զարգացման, միևնույն ժամանակ նաև թշնամանքի ևնախանձի աղբյուր։ Հենց նավթն էր ճգնաժամի պատճառը, որն իրենից ներկայացնում էրագրեսիա հզոր և ոչ այնքան հարուստ Իրաքի կողմից ընդդեմ թույլ, բայց շատ հարուստՔուվեյթի։ Պատահական չէ նաև ԱՄՆ-ի դերը այս կոնֆլիկտում, որն ուղարկեց կես միլիոնանոցզորք՝ մարդու իրավունքների պաշտպանության համար։ Միևնույն ժամանակ Վաշինգտոնըձգտում էր ամրապնդել իր ռազմա-քաղաքական դիրքերը տարածաշրջանում և ապահովելիրեն ազատ առևտրի իրավունք նավթադոլարներով հարուստ Քուվեյթի հետ։
Комментариев нет:
Отправить комментарий