Մտածողություն, ընդգրկում է «մտքերի ու զուգորդությունների նպատակաուղղված հոսքը, որը կարող է հանգեցնել իրականության հանդեպ եզրակացության»:Թեև մտածողությունըգոյաբանական արժեք ունեցող գործառույթ է մարդկանց համար, դրա սահմանման կամգիտակցման վերաբերյալ փոխհամաձայնություն գոյություն չունի։
Քանի որ մտածողությունը հիմնված է մարդու գործողությունների և մարդկայինփոխազդեցությունների վրա, դրա ֆիզիկական և մետաֆիզիկական ծագումը, գործընթացները և ազդեցությունները հասկանալը շատ գիտաճյուղերի նպատակն է եղել, ներառյալ՝ փիլիսոփայություն, լեզվաբանություն, հոգեբանություն, նյարդաբանություն, արհեստական բանականություն, կենսաբանություն, սոցիոլոգիա և ճանաչողականգիտություն։
Խոսք, հին քերականության մեջ նաև՝ բան։ Ի տարբերություն լեզվի, որը խոսողականունակությունների ընդհանրական համակարգ է տվյալ լեզվով խոսող հանրությանյուրաքանչյուր անդամի գիտակցության մեջ, խոսքը այդ համակարգի կոնկրետ, անհատականիրացումն է, լեզվի կենդանի գոյը, որ դրսևորվում է խոսքային գործունեության միջոցով, խոսքային ակտերով։ Խոսքը կառուցվում է լեզվական համակարգի թելադրանքով. այն լեզվիհետ միասնության մեջ է։ Խոսքը բնորոշ է նրանով, որ այն նյութական կողմ ունի, ընկալելի էզգայարաններուվ (լսողությամբ, տեսողությամբ, շոշափելիքով), իրականության հետհամապատասխանության տեսանկյունից կարող է լինել ճիշտ կամ սխալ, կեղծ։ Այնանկրկնելի է, իրացվում է կապված հաղորդման որոշակի նպատակների հետ, հարմարեցվումէ իրադրության հետ (խոսքային իրադրություն, ծավալվում է ժամանակի ու տարածության մեջ(խոսքային շղթա, դինամիկ է. արտադրողականությամբ սահմանափակ չէ, իրացվում էորոշակի անհատի կողմից, պայմանավորված է անհատի ստեղծագործական ակտիվությամբև նպատակադրումներով։
Комментариев нет:
Отправить комментарий