Ընտանեկան կոնֆլիկտների հիմքում ընկած է ամուսինների նպատակնների ևհետաքրքրությունների օբյեկտիվ տարբերությունները, որը հարաբերություններումընդունվում է որպես հակադրություն։ Սոցիալ-հոգեբանական հետազոտություններըհնարավորություն են տալիս առանձնացնել ընտանեկան կյանքում առաջացող կոնֆլիկտների4 տեսակ.
1. Ներանձնային- պետք է նշել, որ այն մարդը, որն ունի ներքին կոնֆլիկտներ, հաճախ սխալ էգնահատում շրջապատի մարդկանց և տեղի ունեցող իրադարձությունը։ Արդյունքում տեղի էունենում հոգեբանական ճնշում և հնարավոր է ներանձնային կոնֆլիկտը վերափոխվիմիջանձնային կոնֆլիկտի։
2. Միջանձնային-կոնֆլիկտը ծագում է 2 կամ ավելի մարդկանց միջև։ Միջանձնայինկոնֆլիկտն առաջանում է մարդկանց համատեղ աշխատանքի ժամանակ և ծագումհակադրությունների լուծման ժամանակ։ Նման կոնֆլիկտի լուծումը կախված է մարդկանցզարգացման մակարդակից։
3. Անհատական-խմբային կոնֆլիկտը առաջանում է այն ժամանակ, երբ անհատաինպատակը, վարքը չի համապատասխանում խմբի նորմերին։
4. Միջխմբային կոնֆլիկտ-այս դեպքում կարող է տեղի ունենալ բախում տարբեր խմբերինպատակների, վարքի միջև։ Կոնֆլիկտային գործունեության հիրմքում ընկած են՝
ա) գործունեության բնույթը (հարձակվողական, պաշտպանողական, չեզոք)
բ) ակտիվության կոնֆլիկտներ (սիրո կորուստ, կապվածություն, կոպտություն, խանդը, կյանքին տարբեր հայացքներով նայելը)
գ) ներքին կոնֆլիկտ (դավաճանություն, մեկ այլ մարդու հանդեպ նոր զգացում)։ Ընտանեկանկյանքը մի ամբողջ գիտություն է, որը շատ բարդ է և անըդհատ զարգացող, քանի որ երկուճակատագրեր միացել են և դարձել ընդհանուր երկու աշխարհներ։ Անհրաժեշտ է ապրելընդհանուր հոգսերով, հաջողություններով։
Комментариев нет:
Отправить комментарий