Страницы

суббота, 7 марта 2020 г.

Ջուր


Երկրի ջրային պաշարների մոտ 97.4 %-ը կազմում են համաշխարհային օվկիանոսի աղի ջրերը, որոնք առանց նախնական մշակման օգտագործման պիտանի չեն: Մնացած 2.6 % ջրի շուրջ երեք քառորդը արտահայտված է սառույցներով: Այսպիսով, քաղցրահամ ջրի պաշարը մոլորակի ջրերի ընդհանուր ծավալի աննշան տոկոսն է կազմում և կարող է ապահովել մոլորակի բնակչության կարիքները, եթե հավասարաչափ բաշխվի: Հայաստանի քաղցրահամ ջրերի պաշարները կազմում են 19.733 մլրդ խմ, որից 17.6 մլրդ խմ տեղումների տեսքով, իսկ 1.2 մլրդ խմ կազմում են ստորգետնյա ջրերը և 0.94 մլրդ խմ ներհոսող ջրերը և, հետևաբար անհրաժեշտ է, որ գիտակցական մոտեցումը և ջրային պաշարների պետական կառավարումը լինի բավարար հարթության վրա: Խմելու ջրի ֆիզիկական հատկությունները կասկած չպետք է հարուցեն մաքրության տեսակետից. պետք է լինի պարզ, անգույն, անհամ, անհոտ և 6-13 աստիճանի պայմաններում:
Խմելու համար գործածվող ջրամատակարարման աղբյուրը պետք է հեռու լինի աղտոտման հավանական վայրերից, իսկ ջրի մեջ լուծված հանքային և օրգանական նյութերը թույլատրելի նորմաներից ավել չեն կարող գերազանցել: Պակաս կարեւորություն չունեն նաև ջրում պարոնակվող քիմիական բաղադրիչները` կալցիումը, մագնեզիումը և յոդը: Դրանք նպաստում են մարդու օրգանիզմի նորմալ կենսագործունեությանը, իսկ որոշ տարրերի ավելցուկը կարող է բացասական ազդեցություն գործել: Օրինակ, մագնեզիումի ավելցուկը հանգեցնում է քնկոտության, իսկ պակասը` սրտամկանի ինֆարկտի :
Քաղցրահամ ջուրն աշխարհում աստիճանաբար ձեռք է բերում կարևոր ռազմավարական նշանակություն և միջազգային հարաբերություններում դառնում է լուրջ քաղաքական գործոն: Թեպետ այդ ռեսուրսը համարվում է վերականգնվող, բայց նրա պաշարներն արդեն դասվում են սպառվող ռեսուրսների շարքին, որովհետև գնալով ավելի շատ են աղտոտվում և կորցնում իրենց պիտանելիությունը, մեծանում են նրա օգտագործման ծավալները, թուլանում է վերարտադրությունը: Երկրագնդի ջրային ռեսուրսներից անսպառ է համարվում միայն Համաշխարհային օվկիանոսը, սակայն մարդու կողմից նրա ինտենսիվ աղտոտումը կենսաբանական, քիմիական և ռադիոակտիվ նյութերով կարող է անօգտագործելի դարձնել նաև այդ կենսական միջավայրը:
Ներկա պայմաններում զգալիորեն բարձրացել է ընդերքի քաղցրահամ ջրերի օգտագործումը, որն ավելի է ուժեղացնում մարդկության համար չափազանց կարեւոր այդ ռեսուրսի ընդհանուր դեֆիցիտը: Ըստ «Ուորլդուոտչ» հետազոտական կազմակերպության տվյալների, ամեն տարի մոլորակի ընդերքի ջրավազանը զրկվում է 160 մլրդ խորանարդ մետր քաղցրահամ ջրից: Այդ ծավալը չի լրացվում ջրի շրջանառության ընթացքում, որը տեւում է 2 մլն տարի: Արաբական տարածաշրջանում արդեն ստեղծված է ընդերքի ջրի պաշտպանության միջկառավարական ցանց:
Էլեկտրաէներգիայի արտադրության կրճատման և խնայողության ուղղությամբ հանրապետությունում ծավալված միջոցառումների շարքում կարևորվում է ջրատնտեսական համակարգի մի մասում պոմպակայանների միջոցով ջրամատակարարումն ինքնահոս դարձնելը:  Մեր կարծիքով անհրաժեշտ է վերանայել հանրապետության բոլոր ջրատնտեսական համակարգերը,  որտեղ մեծ ծավալ է կազմում մեխանիկական ջրամատակարարումը: Քաղցրահամ ջրային ռեսուրսներն անհրաժեշտ են մարդկանց առողջության, սննդամթերքի պատրաստման, ոռոգման և էկոհամակարգերի պահպանման համար:
ՀՀ սահմանադրության 10-րդ հոդվածն ասում է. «Պետությունն ապահովում է շրջակա միջավայրի պահպանությունը և վերարտադրությունը,  բնական պաշարների բնական օգտագործումը»: Այն դեպքում, երբ Սահմանադրության վերոհիշյալ պայմաններից ելնելով,  ջրի պահանջարկը գերազանցում է առաջարկին,  ապա պետք է գործի ջրի հատկացման մրցութային կամ աճուրդային եղանակը:
Ազգերի ջրօգտագործաման ծավալը ցույց է տալիս տվյալ ազգի բնակիչների կողմից սպառվող ապրանքների և ծառայությունների արտադրության համար օգտագործված ջուրը: Սա ներառում է 2 բաղադրիչ մաս. Ներքին և արտաքին ջրօգտագործման ծավալ: Առաջին բաղադրյալը կապված է հայրենակ ջրային ռեսուրսների իրացման հետ, երկրորդը՝ ուրիշ երկրներում ջրային ռեսուրսների յուրացման հետ։ Ճապոնիայի ջրօգտագործման ծավալի մոտավորապես 65%-ը մտնում է երկիր դրսից, չինական ջրօգտագործման ծավալի մոտավորապես 7%-ը Չինաստանից դուրս է հոսում:


Комментариев нет:

Отправить комментарий