Страницы

понедельник, 6 апреля 2020 г.

Հայոց լեզու

  1. Լրացրու բաց թողած տառերըկետադրիր։
  2. Բարդ նախադասությունների կողքին նշիր՝ քանի բաղադրիչ նախադասություն ունի։
Տեքստ
Հայկազն նահապետի այս դաստակերտը, որ, Տրդատի շնորհիվ շքեղ վերաշինվելով, դարձել էր անառիկ բերդ, Այրարատ նահանգի երկու գավառները միմյանցից բաժանող Գեղասարի գոգավոր հարթության վրա էր։(2) Բարձունքի սարավանդը, որի վրա էր դղյակը, շրջապատված էր խորունկ կիրճերով, լեռների խրոխտ ու գմբեթարդ գագաթներով։(2) Ամրոցը պատսպարված էր բնական ամրություններով, ինչպես նաև կոկված ու հղկված որձաքար ժայռերով։ Հարավարևելյան կորնթարդ բարձունքի սարավանդին կանգնած էին հյուրընկալ հսկաները՝ արքունական հինավուրց դղյակը՝ իր զվարթ կառույցներով ու գողտրիկ մատուռներով, Տրդատի հոյակապ հովանոցը՝ վերասլաց սյուներով, քարե արձաններով, քանդակազարդ ձեղունով, ազատատենչ ոգուց բխող զարդաքանդակներով։ Միջօրեի տապն անցել էր․ լուսնկա զովաշունչ երեկո էր։(2) Ներքևում` կիրճում, անցուդարձը դադարել էր, անօթևան ճամփորդները օթևան էին ստացել Այրիվանքում, որի խորշերից մոմի թրթռացող լույս էր երևում։(3)
Հինավուրց Գառնու ամրոցում արթուն էր միայն թագուհին՝ Սահականույշը։
3. Ձևաբանական վերլուծության ենթարկիր առաջին նախադասության բոլոր բառերը։
Հայկազն նահապետի այս դաստակերտը, որ Տրդատի շնորհիվ շքեղ վերաշինվելով դարձել էր անառիկ բերդ, Այրարատ նահանգի երկու գավառները միմյանցից բաժանող Գեղասարի գոգավոր հարթության վրա էր։
Հայկազն — հատ․ գոյ․, անձ․, եզ․ թ․, ի արտ․ հ․, ուղղ․ հ․, անորոշ առ․
նահապետի — հաս․ գոյ․, ոնձ․, եզ․ թ․, ի արտ․ հ․, սեռ․ հ․
այս — ցուցական դերանուն
դաստակերտը — հաս․ գոյ․, իր․, եզ․ թ․, ի արտ․ հ․, ուղղ․ հ․, որոշ․ առ․
որ — հարաբ․ դերանուն
Տրդատի — հատ․ գոյ․, անձ․, եզ․ թ․, ի արտ․ հ․, սեռ հ․
շնորհիվ — կապ
շքեղ — որակ․ ած․
վերաշինվելով — ե խոն․, անդեմ, անորոշ դերբայ, գործ․ հ․
դարձել էր — ա խոն․, դիմավոր, անկանոն, չեզոք, սահմ․ եղ․, վաղ․ անց․, երրորդ դեմք, եզ․ թ․
անառիկ — որակ․ ած․
բերդ — հաս․ գոյ․, իր․, եզ․ թ․, ի արտ․ հ․, ուղղ․ հ․, անորոշ․ առ․
Այրարատ — հատ․ գոյ․, իր․, եզ․ թ․, ի արտ․ հ․, ուղղ․ հ․, անորոշ․ առ․
նահանգի — հաս․ գոյ․, իր․, եզ․ թ․, ի արտ․ հ․, սեռ․ հ․
երկու — քանակ․ թվ․
գավառները — հաս․ գոյ․, իր․, հոգն․ թ․, ի արտ․ հ․, հայց․ հ․, որոշ․ առ․
միմյանցից — փոխադարձ դերանուն, բաց․ հ․
բաժանող — ե խոն․, անդեմ, պարզ, ներգործական, ենթակայական դերբայ
Գեղասարի — հատ․ գոյ․, իր․, եզ․ թ․, ի արտ․ հ․, սեռ․ հ․
գոգավոր — հարաբ․ ած․
հարթության — հաս․ գոյ․, իր․, եզ․ թ․, ա ներքին հ․, սեռ․ հ․
վրա — կապ հետադրություն
էր — օժ․ բայ, անցյալ ժամանակ, եզ․ թ․, երրորդ դեմք

Комментариев нет:

Отправить комментарий