Страницы

среда, 20 мая 2020 г.

Գրիգ․ Հիսուսի կատուն


<<Հիսուսի կատուն>>  պատմվածքի մեջ պատմվում է մի տղայի մասին, որը առողջական խնդիրներ ուներ: Նրա վրա դպրոցում ծիծաղում էին, բայց չէին հասկանում, թե ում հետ ո՞նց պետք է վարվել: Նա լսել էր Հիսուսի կատու անունով մի կատվի մասին, որը կարողանում էր ջրի վրայով քայլել: Նա հավատացել էր այդ ասածին և գնել այն: Բայց իր ընկերները ասում էին նրան, որ քեզ խաբել են: Նա ասաց, որ չեն խաբել: Այդպես նրան հունից հանեցին և նա բռնեց իր ընկերներից մեկի՝ Կարենի օձիքից և ասաց նրան, որ իրեն ճիշտ պահի: Սեպտեմբերի 1-ի առթիվ Կարենը տեսել էր Նարեկի ձեռքի վրա ցցված երակները: Նա չէր հասկացել, թե ինչից էր դա եղել: Կարենը իմացել էր, որ անցյալ տարի Նարեկի հետ հետ մի սարսափելի դեպք է տեղի ունեցել: Նա տեսել էր մի օձի և փորձել էր որսալ, բայց նրան չէր հաջողվել, և օձը խայթել էր իրեն: Նրանք դպրոցում ունեին մի ուսմասվար, որը հսկում էր դպրոցի ամողջ տարածքը, որպեսզի ո՛չ մի երեխա չփախչի: Մի օր Կարենը որոշեց փախչել դպրոցից բայց սանհանգույցի պատուհանից և հարցրեց Նարեկին, թե ինքն էլ գալիս: Նարեկի համար շատ հաճելի կլիներ, բայց նա վախենում էր, որ օձը նրան կխայթի: Ցավոք, նրան ոչ մի բան ետ չկանգնեցրեց: Դպրոցից դուրս մի ձոր կար, որտեղ էլ Նարեկին խայթել էր օձը: Նրանք բոլոր ընկերներով փախչեցին դպրոցից, բայց Նարեկին ինչ-որ բան ետ էր ստիպում գնալ: Երբ հասան գետի մոտ, Նարեկը պայուսակով հանդերձ կատվին վայր գցեց: Ընկերներով նայում էին, թե ինչպե՞ս էր պայուսակը սուզվում ու բարձրանում: Նարեկը այլևս չէր կարող նայել պայուսակին, նրա մեջ եղած կատվին, նա արագ վազեց պայուսակի ետևից և այլևս ետ չվերադարձավ:Այս պատմվածքը ցույց է տալիս, թե ինչքան չար կարող են լինել մարդիկ։ Եթե Կարենը բարի լիներ գուցե նրանց ընկերոջ կյանքը այլ կերպ դասավորվեր։ Ով գիտի մի գուցե այդ իրադարձությունը լավ անդրադարձավ Նարեկի վրա։ Դեպքեր կան, որոնցից հետո մինչև կյանքի վերջ չես լավանում, և դրանք մեծ հետք են թողում։ Բայց Նարեկը ապացուցեց, որ նա ուժեղ մարդ է։ Նա կարողացել էր ներել իր դասընկերներին, այդ պատահարից հետո չէր խելագարվել և դրանով ցույց տվեց, որ նա շատ ուժեղ է։

Комментариев нет:

Отправить комментарий