Страницы

среда, 20 мая 2020 г.

Համաշխարհային ջրային ռեսուրսներ

Ջրային ռեսուրսները ջրի աղբյուրներ են, որոնք պոտենցիալ օգտակար են մարդու համար: Այն միանշանակ շատ կարևոր է, քանի-որ անհրաժեշտ է կյանքի գոյության համար: Ջրի օգտագործման շատ տեսակներ ներառում են գյուղատնտեսական, արդյունաբերական, կենցաղային, ռեկրեացիոն ինչպես նաև բնապահպանական գործունեություն: Եվ գրեթե բոլոր այդ գործողությունների համար մարդուն անհրաժեշտ է քաղցրահամ ջուր։
Մեր երկրագնդի ջրային զանգվածը բավականին մեծ է, սակայն դրա մեծ մասը աղի է և անպիտան մարդկանց կողմից օգտագործման համար: Երկիր մոլորակի ջրի միայն 2,5%-ն է քաղցրահամ: Ըստ գնահատականների, 70%-ը համաշխարհային ջրի սպառման բաժին է ընկնում ոռոգման գյուղատնտեսության համար:
Կլիմայի փոփոխությունը զգալի ազդեցություն կունենա ողջ աշխարհում ջրային ռեսուրսների վրա կլիմայի ու հիդրոլոգիական ցիկլերի միջև սերտ կապի պատճառով: Բնակչության աճման պատճառով ջրի մրցակցությունը նույնպես աճել է այնպես, որ բազում աշխարհի ջրային աղբյուրներ գնալով պակասում են:  Երկրագնդի ցամաքում ջրային պաշարները չափազանց անհավասար են բաշխված: Ըստ որոշ ուսումնասիրությունների, զարգացող երկրներում 1 մլրդ. մարդ զրկված է մաքուր ջուր օգտագործելու հնարավորությունից, իսկ աշխարհի բնակչության 20%-ը զգում է նրա անբավարարությունը: Ներկայումս Պարսից ծոցի արաբական երկրներում 1լ. հում նավթի փոխանակումը մեկ լիտր ջրի հետ համարվում է բավականին շահավետ գործարք: Աֆրիկայում և Մերձավոր արևելքում ջրի հարցն արդեն սրված է և պատճառ է հանդիսանում ոչ միայն հետամնացության և աղքատության, այլ նաև քաղաքական անկայունության, էթնիկական և միջպետական կոնֆլիկտների: Եգիպտոսը, Սուդանը և Եթովպիան մշտապես թշնամանքի մեջ են Նեղոսի ջրերի համար: Այդպիսի խնդիր կա Պաղեստինցիների և հրեաների միջև Հորդանանի ջրերի, Թուրքիայի և Իրաքի միջև, Տիգրիս գետի ջրերի և այլն: Ջրի անբավարարությամբ են տառապում Հյուսիսային Աֆրիկայի, Մերձավոր արևելքի և Ասիայի երկրները: Շատ մեծ քանակով ջուր օգտագործվում է Եվրոպայում, իսկ Հարավային Աֆրիկայի համար այն սահմանափակող գործոն է դարձել:
2010 թվականին Հնդկաստանը գյուղատնտեսական ջրի աշխարհի խոշորագույն սպառողն էր, որի ծավալը կազմում էր տարեկան շուրջ 700 մլրդ մ 3: Հնդկաստանի գյուղատնտեսության մեջ ջրի սպառումը արագ աճում է ՝ գրեթե կրկնապատկվելով 1975-ից մինչև 2010 թվականն ընկած ժամանակահատվածում, քանի-որ բնակչությունն ու պարենամթերքի ընդհանուր պահանջարկը շարունակում են աճել: Չինաստանը երկրորդ խոշորագույն սպառողն է աշխարհում, 2015 թվականին այն սպառել է մոտ 385 մլրդ մ3 ջուր, թեև վերջերս նրա գյուղատնտեսական քաղցրահամ ջրի սպառումը նվազել է:

Комментариев нет:

Отправить комментарий