Страницы

пятница, 22 мая 2020 г.

Կյանքը կորոնավիրուսից հետո


Ինչ է կորոնավիրուսը՝կենսաբանական զենք թե պատահականության արդյունք։
Երկու դեպքում էլ այն փոխում է մարդկանց ապրելակերպն ու կյանքն։ Մինչ կորոնավիրուսը կյանքը ամեն դեպքում լի էր առօրյա խնդիրներով, մարդկանց դժգոհություններով։ Կորոնավիրուսը ստիպեդ այդ բոլոր խնդիրներին նայել այլ տեսանկյունից, գնահատել նախկինում անէական թվացող փոխհարաբերությունները, զբաղմունքները։ Փորձեմ ներկայացնելը դրական կողմերը՝
1․ Որոշ ընտանիքներ մնալով տանը համախմբվեցին, փորձեցին գտնել ընդհանուր հետաքրքիր զբաղմունքներ։
2․ Հասկացանք, որ մարդկությունը պետք է համահունչ լինի բնությանը, այն ավելի հզոր է և ընդհամեն մի փոքրիկ վիրուսով կարող է բնաջնջել առաջին հայացքից անպարտ թվացող մարդկանց։
3․ Սկսեցինք գնահատել յուրաքանչյուր զբոսանք, շփում միմյանց հետ։
Վիրուսը պայմաններ է ստեղծել Եվրոպական Միության ներսում ազգային պետությունների հզորացման համար։ Դժվար չէ նկատել, թե ինչ արագությամբ են որոշ պետություններ փակել իրենց սահմանները, և ինչպես է նրանցից յուրաքանչյուրը կենտրոնացել իր քաղաքացիներին օգնելու վրա։
Նորմալ պայմաններում Ե․Մ․ անդամ պետությունները տարբերություն չպետք է դնեն իրենց առողջապահական համակարգերում հիվանդների քաղաքացիության միջև, սակայն ճգնաժամի պայմաններում նրանք սկսել են առաջնային ուշադրություն դարձնել իրենց քաղաքացիներին, այլ ոչ թե օտարներին: Իմ կարծիքով վիրուսը ունի իր դրական կողմերը, բայց բացասականները ավելի շատ են։


Комментариев нет:

Отправить комментарий