Страницы

среда, 20 мая 2020 г.

Կապիտալի արտահանումը, Աշխատանքի միջազգային միգրացիա

Գլոբալացման դրսևորումներից մեկը կապիտալի միջազգային շուկաների ազատականացումն է։ Ժամանակակից համաշխարհային տնտեսության համար բնորոշ է երկրների միջև կապիտալի շարժի զգալի աճը, որը դառնում է կապիտալ արտահանող և ներմուծող երկրների տնտեսությունների վրա ազդող կարևոր գործոն։ Կապիտալի գլոբալ հոսքերն աճում են այնպիսի տեմպերով, որոնք գերազանցում են նույնիսկ առևտրի զարգացմանը: Կապիտալի հիմնական հոսքը արդյունաբերական երկրներից տեղաշարժվում է դեպի ոչ միայն թույլ զարգացած (զարգացող), այլ մյուս արդյունաբերական երկրներ:
Միգրացիան անհատների կամ սոցիալական խմբերի մշտական բնակավայրի փոփոխության գործընթաց է, որն արտահայտվում է նույն երկրի այլ տարածաշրջան (ներքին), կամ այլ երկիր (արտաքին) տեղափոխման ձեւով։
Աշխարհում մենաշնորհային են համարվում հատկապես ավտոմոբիլաշինությունը, սննդարդյունաբերությունը, կապը: Այս գործընթացները շարունակական են Եվրամիության /ԵՄ/ և ԱՄՆ-ի ընկերություններում: Միջազգային միաձուլումներում և կլանումներում մասնակցում են նաև ռուսական ընկերությունները։ Դա տեղի է ունենում հենց Ռուսաստանի ներսում ակտիվորեն ընթացող կլանումների և միաձուլումների խորապատկերի վրա։ Դ. Ռիկարդոյի միջազգային առևտրի դասական տեսությունը, որն ավելի ուշ վերափոխվեց Հեքշերի և Օլինի կողմից, ապացուցում էր, որ երկրները պետք է մասնագիտանան այն ապրանքների արտադրության մեջ, որոնց համար օգտագործում են համեմատաբար ավելի էժան արտադրության գործոններ, քան մյուս երկրները։ Սակայն կապիտալի ներկրումն ու արտահանումը փոփոխություններ առաջացրին համաշխարհային առևտրում։ Կապիտալի արտահանումը միշտ չէ, որ ուղղվում է համեմատաբար էժան արտադրության գործոնների՝ աշխատուժի, օգտակար հանածոների արդյունահանման ավելի բարենպաստ պայմանների, հողի օգտագործման:

Комментариев нет:

Отправить комментарий