Страницы

среда, 20 мая 2020 г.

Վիլյամ Սարոյան

Վիլյամ Սարոյանը ծնվել է 1908 թվականի օգոստոսի 31-ին Կալիֆոռնիայի Ֆրենզո քաղաքում՝ Բիթլիսից գաղթած հայ ընտանիքում։
1911 թվականին Սարոյանի հայրը մահանում է, և նա իր եղբոր և քույրերի հետ միասին տեղափոխվում է որբանոց։ Երբ մայրը պետք է երեքամյա Վիլյամին թողներ որբանոցում, նա Coon Jiger անունով մի տիկնիկ է նվիրում, որը Սարոյանի հիշողության մեջ միշտ պահպանվում է։ Այդ տիկնիկի կերպարն արտացոլվել է նաև նրա ստեղծագործություններում։ Սարոյանը կանոնավոր կրթություն չի ստացել։
Առաջին անգամ իր ստեղծագործությունը տպագրել է 1933 թվականին Բոստոնի «Հայրենիք» շաբաթաթերթում՝ Սիրակ Գորյան ստորագրությամբ։ Լայն ճանաչում է ձեռք բերել «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա և այլ պատմվածքներ» (1934) առաջին գրքով: 1939 թվականին Վիլյամ Սարոյանը վեց օրվա ընթացքում գրում է «Քո կյանքի ժամերը»:
Գրական կյանքի առաջին տասնամյակում Սարոյանը գրել է մի քանի հարյուր պատմվածք, որոնց մեծ մասն ամփոփվել է տասից ավելի ժողովածուներում։ Սարոյանի գրական շատ կերպարներ ներկայացնում են հայկական միջավայրը՝ ազգային ավանդույթներով ու բարքերով։
1942 թվականին Սարոյանը զորակոչվել է բանակ, աշխատել զինվորական սցենարների ստեղծման վրա։ Նա պատերազմն ընկալել է որպես աղետ, այդ թեման արտացոլել «Մարդկային կատակերգություն» վիպակում և «Վեսլի Ջեկսոնի արկածները» վեպում։
1960-ական թթ. սկսած՝ գրել է հուշագրական ժանրի գործեր։ Հատկապես ուշագրավ են Բեռնարդ Շոուին, Չառլի Չապլինին, Թ. Ս. Էլիոթին, Եղիշե Չարենցին նվիրված էջերը, հեղինակի մտորումները գրականության կոչման վերաբերյալ։
Վիլյամ Սարոյանը մահացել է 1981 թվականի մայիսի 16-ին, Ֆրեզնոյում, աճյունի մի մասը թաղված է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում։

Վիլյամ Սարոյանի «Հայ մուկը» պատմվածքը ունի հայրենասիրական հիմք, որում արտացոլվում է հայ մարդու հավաքական կերպարը մկան մեջ: Այստեղ ակնհայտ են հայ ժողովրդին բնորոշ հատկանիշները ըստ հեղինակի: Դրոնք են քաջությունը, խիզախությունը: Մուկը հատուկ է ընտրված, քանի որ մենք՝ հայերս, մի բուռ ազգ ենք, սակայն մեզ զայրացնել չի կարելի, քանի որ բավական զորեղ ենք և պատրաստ ենք հակահարվածի: Այս պատմվածքի նպատակը, իմ կարծիքով հետևյալն է՝ կարդացողին մատուցել այն միտքը, որ հայ ազգի և նրա երկրի արտաքինը մեծությունը անհամեմատելի փոքր է քան ներքին ուժը, առանձնահատկությունները և այլն: Շատ երջանկալի և հպարտանալու առիթ տվող փաստ է այն, որ հեղինակը՝ Վիլյամ Սարոյանը՝ գտնվելով հայրենիքից հեռու, չի մոռացել այն և շարունակել է մեծ ոգևորությամբ և հսեմությամբ խոսել ու խոսել դրանից:


Комментариев нет:

Отправить комментарий