Страницы

среда, 20 мая 2020 г.

Համո Սահյան

Համո Սահյանը կամ Հմայակ Սահակի Գրիգորյանը ծնվել է 1914 թվականին ապրիլի 14-ին Սյունիքի մարզի Լոր գյուղում: Սահյանը եղել է հայ սովետական բանաստեղծ, Հայկական ԽՍՀ պետական մրցանակակիր, 1939 թվականից ԽՍՀՄ գրողների միության անդամ, իսկ 1946-ից՝ ԽՄԿԿ անդամ: Սահյանն իր գրական անունը ստեղծել է հոր՝ Սահակի անվան առաջին մասի «ՍԱՀ» և ազգանվան վերջավորության «յան» համատեղումով։ Սահյանը սկզբնական կրթությունը ստացել է տեղի դպրոցում, որտեղ իբրև ուսուցիչ աշխատել էին բանաստեղծներ Գառնիկ Քալաշյանը և Ակսել Բակունցը։ 1927 թվականին Սահյանը տեղափոխվել է Բաքու, որտեղ ստացել է միջնակարգ կրթություն։ 1935 թվականին ընդունվել և 1939 թվականին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի հայկական բաժանմունքը։ 1939-1941 թվականներին աշխատել է Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում որպես գրական աշխատող: Որպես Կասպիական նավատորմի նավաստի, մասնակցել է նաև Հայրենական մեծ պատերազմին (1941–1945 թթ)։ 1944 թվականին Զորյանի հրավերով գալիս է Երևան և բնակություն հաստատում նրա տանը։ Հենց Զորյանի օգնությամբ է Սահյանը ստեղծել իր առաջին գիրքը՝ «Որոտանի եզերքին» վերնագրով։  1965-1967 թվականներին եղել է «Գրական թերթ»-ի գլխավոր խմբագիրը։ Մահացել է 1993 թվականի հուլիսի 17-ին Երևանում։ Նրա աճյունը տեղ է գտել Կոմիտասի անվան պանթեոնում։
Սահյանի բանաստեղծությունները տպագրվել են դեռևս 30-ական թվականներից, սակայն նա համընդհանուր ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ, որը հատկանշվում է Հայաստան երկրի հանդեպ կարոտի հուզական բռնկումով և անմիջականությամբ։
Շնորհիվ Համո Սահյանի և Մուշեղ Գալշոյանի համատեղ ջանքերի՝ 1945 թվականին լույս է տեսել Սահյանի առաջին գիրքը՝ «Որոտանի եզերքին» վերնագրով։ «Առագաստ» (1947), «Սլացքի մեջ» (1950), «Ծիածանը տափաստանում» (1953), «Բարձունքի վրա» (1955), «Նաիրյան դալար բարդի» (1958) ժողովածուներում ավելի է ընդլայնվում Համո Սահյանի պոեզիայի թեմատիկ ընդգրկումը։
Ավարտվում է բանաստեղծի ստեղծագործության առաջին շրջանը և սկսվում նորը՝ «Մայրամուտից առաջ» (1964), «Քարափների երգը» (1968), «Տարիներս» (1970) ժողովածուներով, որոնք նոր սկիզբ տվեցին Սահյանի ստեղծագործության մեջ։ Այս գրքերում նա հանդես է գալիս նաև որպես գեղագետ-փիլիսոփա։ «Քարափների երգը» ժողովածուում քարափները ներկայացված են որպես մարդկության աղբյուրներ: Համո Սահյանի ստեղծագործությունների թեմատիկայի մաս է կազմում նաև Հայաստանը։
1972 թվականին լույս է տեսնում Սահյանի «Սեզամ, բացվիր» ժողովածուն, որի համար 1975 թվականին նա արժանանում է ՀԽՍՀ պետական մրցանակի։  1977  թվականին տպագրվում է նրա «Իրիկնահաց»,  1989 թվականին՝ «Կանաչ, կարմիր աշուն»,  1986  թվականին՝ «Դաղձի ծաղիկ» ժողովածուները։
Բանաստեղծությունը Հայաստանի բնապատկերն է։ Քարերի երկիր է Հայաստանը, և քարի պես ամուր ու պինդ է երկրի ժողովուրդը։ Ամենուր քար է, քարե բարձունք, քարե արցունք, քարե ժպիտ․․․։ Անգամ Աստծո սիրտն է քար, որ մեզ միայն քարերն է բաժին հանել։ Սակայն գրողը վստահ է, որ մեր կյանքն էլ պիտի երկարի քարերն ի վեր։ Նաև նա նկատի ունի, որ մեր երկիրը ինչքան էլ դժվարությունների միջով է անցել, միևնույն է քարի նման կանգուն է մնացել։ Դրա համար էլ ամենինչ նա նմանեցնում է քարի։

Комментариев нет:

Отправить комментарий