Страницы

среда, 20 мая 2020 г.

Նարինե Աբգարյան

Նարինե Յուրիի Աբգարյանը ծնվել է 1971 թվականի հունվարի 14-ին Հայաստանի Տավուշի մարզի Բերդ քաղաքում: Նա ազգությամբ հայ է, բայց ստեղծագործում է ռուսերեն:
Ավարտել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը։ ՀՀ քաղաքացի է, 1993 թվականից ապրում է Մոսկվայում։ Հայտնի է դարձել ինքնակենսագրական գրքի՝ «Մանյունյա»-ի, հրատարակումից հետո։
2011 թվականին լույս է տեսնում Մանյունյայի պատմության երկրորդ մասը. «Մանյունյան գրում է ֆանտաստիկ վեպ»։
2012 թվականին սեպտեմբերին լույս է տեսնում «Սեմյոն Անդրեևիչ. Տարեգրություն խզբզոցներով» վիպակը։ Այս վիպակով դարձել է վերջին տասնամյակի լավագույն մանկական գիրքը։ 2013 թվականին հրատարակվում է «Հսկան, որը երազում է ջութակ նվագել» հեքիաթը։
2014 թվականի փետրվարին հրատարակվում է «Մարդիկ, ովքեր միշտ ինձ հետ են» վեպը։
2014 թվականի դեկտեմբերին լույս է տեսնում «Շոկոլադե պապիկը» մանկական գիրք, որի համահեղինակն էր Վալենտինա Պոստիկովան։
2015 թվականի մարտին լույս է տեսնում «Երկնքից ընկավ երեք խնձոր» վեպը։

Комментариев нет:

Отправить комментарий