Страницы

среда, 20 мая 2020 г.

Սյուրռեալիզմ

Սյուրռեալիզմը մշակութային շարժում է գեղանկարչության, քանդակագործության և գրականության մեջ, որը սկիզբ է առել վաղ 1920–ական թվականներին, և հայտնի է այդ ուղղության մի քանի անդամների կոնցեպտուալ արվեստի գործերով և գրվածքներով։ Սյուրռեալիստների աշխատանքները աչքի են ընկնում անսովոր և անսպասելի, երբեմն հումորային լուծումներով և զուգադրություններով, թեև շատ սյուրռեալիստ նկարիչներ և գրողներ արվեստի այս ուղղությունը առաջին հերթին համարում են մարդկային փիլիսոփայության և հոգևոր-ներաշխարհի արտահայտման շարժում։

Շարժման հիմնադիրն է համարվում Անդրե Բրետոնը, ով 1924 թ. արվեստի և գրականության մասին իր մոտեցումները հրապարակեց «Սյուրռեալիզմի մենիֆեստում»։ Նա սյուրռեալիզմը բարձր էր համարում բոլոր հեղափոխական շարժումներից։
Սյուրռեալիզմը զարգացում ապրեց առաջին համաշխարհային պատերազմին հաջորդող տարիներին՝ նախորդելով արվեստի մեջ մեկ այլ ուղղության՝ դադաիզմին։ Շարժման կարևորագույն կենտրոնը Փարիզն էր։ Այնուհետև սկսեց տարածվել ամբողջ աշխարհով՝ վերջիվերջո ազդեցություն թողնելով տարբեր կոնցեպտուալ արվեստների, գրականության, կինոյի, երաժշտության, ինչպես նաև քաղաքական մտքի և փորձի, փիլիսոփայության և սոցիալական տեսության վրա։

Ռենե Մագրիտ

Մագրիտը ծնվել է 1898 թվականի նոյեմբերի 21-ին բելգիական Լեսին քաղաքում։ Մանկությունն ու պատանեկությունն անցկացրել է Շառլեռուա քաղաքում։
Երկու տարի Մագրիտը սովորել է Բրյուսելի գեղարվեստի թագավորական ակադեմիայում, որը կիսատ է թողել 1918 թվականին։ Այդ ժամանակ ծանոթացել է Ժորժետա Բերգերի հետ և 1922 թվականին ամուսնացել՝ ապրելով մինչև մահ։
Ռենե Մագրիտը մահացել է 1967 թվականի օգոստոսի 15-ին ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից՝ կիսատ թողնելով իր «Լույսի կայսրություն» նկարի նոր տարբերակը։ Թաղված է Սխարբեկյան գերեզմանատանը։
2009 թվականի հունիսի 2-ին Բրյուսելում բացվել է Մագրիտի թանգարանը։

Գործունեություն

Մինչև 1926 թվականը Մագրիտն աշխատում էր թերթի արտադրության գործարանում, այնուհետև բրյուսելյան Սենտո պատկերասրահի հետ պայմանագիրը նրան թույլ տվեց ամբողջությամբ նվիրվել նկարչությանը։
1926 թվականին նկարել է «Շփոթված ձիապանը» նկարը, որը համարել է այդ ոճի իր առաջին հաջող նկարը։ 1927 թվականին Բրյուսելում կազմակերպեց իր առաջին ցուցահանդեսը։ Քննադատները այն համարեցին անհաջող, և Մագրիտը կնոջ հետ մեկնեց Փարիզ: Այստեղ նա ծանոթացավ Անդրե Բրետոնի հետ և ընդգրկվեց սյուրռեալիստների նրա խմբակի մեջ։ Այստեղ նա ոչ թե կորցրեց իր անհատականությունը, այլ կարողացավ ձեռք բերել իր յուրահատուկ ոճը, որով հայտնի են նրա նկարները։
Սենտո պատկերասրահի հետ պայմանագրի լուծարումից հետո Մագրիտը վերադարձավ Բրյուսել և վերսկսեց աշխատանքները գովազդի ոլորտում։ Այնուհետև եղբոր հետ գործակալություն բացեց, որը նրան ապահովեց մշտական եկամտով։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բելգիայի գերմանական օկուպացիայի պայմաններում Մագրիտը փոխեց իր նկարների գունային երանգավորումը և ոճը՝ մոտենալով Ռենուարի ոճին։
Սակայն պատերազմից հետո Մագրիտը դադարեց նկարել այդպիսի «լուսավոր» ոճում և վերադարձավ իր նախապատերազմական շրջանի նկարների ոճին։ Վերամշակելով և կատարելագործելով այն՝ նաև վերջնականապես ձևավորեց իր տարօրինակ ոճը և ձեռք բերեց լայն ճանաչում։

Նկարներ

Սիրահարները
Սիրահարները 2
Իմ կարծիքով երկու նկարներում էլ նա օգտագործել է սյուրռեալիզմ:  Երկու նկարները՝ շատ լավն են, տղան թեքվել է աղջկա կողմը, իմ կարծիքով դեմքերը ծածկած են, քանի որ չեն ուզում բացահայտել, թե ով են իրականում:
«Մադամ Ռեկամիեի հեռանկարը»
Նկարի հիմքում ընկած է ֆրանսիացի նկարիչ Ժակ Լուի Դավիդի «Մադամ Ռեկամյեի դիմանկարը» կտավի բովանդակությունը, որտեղ հերոսուհուն փոխարինում է նրա դիրքով պատկերված դագաղը։ Սյուրռեալիզմը այստեղ հենց դագաղն է: Ոչ բոլորի մտքին կգա մարդու փոխարեն դագաղ նկարել: Իմ կարծիքով Մագրիտը այս նկարով ցանկանում էր ասել, որ մենք անմահ չենք, և ցանկացած պահի կարող ենք լքել այս աշխարհը, նույնիսկ երբ նստած ենք:

Комментариев нет:

Отправить комментарий