Страницы

среда, 20 мая 2020 г.

Սերնդեսերունդ

Բոլորս էլ գիտենք, որ “Սովետի” ժամանակ դժվարություններ են եղել: Ամբողջատիրական վարչակարգում ապրելու դժվարությունները կայանում է նրանում, որ պետությունը իրավունք ունի բոլոր հողերի և տների նկատմամբ: Իսկ հիմա ամեն մեկը ունի իր սեփականությունը, տան գրքույկը այլն: 
1926 թվականից սկսած հայաստանում կատարվել է կրթական բարեփոխումներ: Զարգացման գլխավոր պատճառը անգրագիտության վերացում էր։ Խորհրդային կրթական համակարգի ամենամեծ ձեռքբերումը դպրոցների ցանցի ընդլայնումն էր, պետական աջակցությունը և պայքարն անգրագիտության դեմ։ Բացվեցին լիկկայաններ, որոնց շնորհիվ 10 տարում գրագիտության մակարդակը հասավ 70%-ի։ Ուսուցիչների կրթական մակարդակը բարձրացնելու նպատակով բացվեցին մանկավարժական ուսումնարաններ և համալսարաններ։ 1920-ական թվականներին դպրոցը 9-ամյա էր։ 1932 թվականից ներդրվեց 10-ամյա կրթությունը։ Այս պահին դպրոցը 12-ամյա է: Հիմա բոլոր դպրոցները, մանկապարտեզները անվճար են, բացառությամբ մի քանի կրթական դպրոցներից:
Այն ժամանակ, այսքան տեխնիկա չի եղել և մարդիկ միմյանց հետ շփվել են նամակներով կամ հեռագրերով: Հիմա ամեն երկրորդ մարդն ունի հնարավորություն կապվել ցանկացած մարդու հետ, հաշվի չառնելով հեռավորությունը:
Կենցաղային կյանքը շատ բարդ է եղել: Առաջ ընդամենը 2 ժամ էին ջուր և հոսանք տալիս և մարդիկ պետք է հասցնեին ամեն ինչ: Հիմա բոլորս անհոգ ապրում ենք: Ազատ ժամանակը մարդիկ խաղում էին սեղանի խաղեր, ինքնակրթվում էին, գիրք էին կարդուկ, չնայած իմ տարիքում, բոլորը պարապում էին համալսարանի քննություների համար: Հիմա քչերն են գիրք կարդում: Ես գրքեր կարդում եմ, սակայն հեռախոսով ավելի շատ եմ զբաղվում: Ես կարծում եմ, որ այն տարիներին ռեալ շփումը ավելի շատ էր, քան հիմա: Ուստի սոցիալական կյանքը մեզ շատ առավելություններ է տալիս, սակայն այն պետք է ճիշտ օգտագործել:

Комментариев нет:

Отправить комментарий