Հայաստանում կանաչապատումը սկզբնավորվել է դեռևս մ. թ. ա. 3-րդ հազարամյակում,
հիմնականում՝ բնապատկերային եղանակով։ Արմավիրի միջակայքում հայ ավանդական ազգապետ
Արամանյակը տնկել է «Սոսյաց անտառը» (մ. թ. ա. 2400 թվական), Երվանդ Դ Վերջին թագավորը՝
«Ծննդոց անտառը» (մ. թ. ա. 3-րդ դար), Խոսրով Բ թագավորը՝ Տաճար մայրի և Խոսրովակերտ
անտառ-արգելոցները (4-րդ դար)։ Միջնադարում իշխանական տներն ու ավագանին ունեցել են
իրենց ապարանքների պարտեզներն ու ծաղկանոցները, քաղաքներում, որպես կանոն, եղել են
պտղատու այգիներ (Վանի Այգեստանը, Երևանի Դալմայի այգիները, Էջմիածնի, Աշտարակի այգիները
և այլն)։ Երևանի առաջին հասարակական պարտեզը եղել է Անգլիական այգին (միակը՝ մինչև
1920 թվականը, այժմ՝ Թատերական այգի)։ Երևանի առաջին (1924) և հաջորդ բոլոր գլխավոր
հատակագծերում հատուկ ուշադրություն է դարձվել կանաչապատման հարցերին։ 1930-ական թվականներին
սկսվել է Քանաքեռի, Նորքի և Սարիթաղի լանջերի կանաչապատումը, որի շնորհիվ զգալիորեն
բարելավվել են Երևանի կլիմայական պայմանները։ Երևանում կանաչապատման արդի սկզբունքներով
ստեղծվել են մի շարք այգիներ, պարտեզներ և պուրակներ, նշանավոր են Հաղթանակ, Օղակաձև,
Ծիծեռնակաբերդի զբոսայգիները, Օպերայի և բալետի թատրոնի, Շահումյանի պուրակները, Գլխավոր
պողոտան, Հրազդանի կիրճի, Մալաթիայի թաղամասի հանգստի գոտիները և այլն:
2019 թվականի դեկտեմբերի վերջին Երևան
քաղաքի ավագանու որոշմամբ ստեղծվել է Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա
միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը, որի հաստիքացուցակը հաստատվել է 2020 թվականի հունվարի 15-ին։ Քաղաքապետարանից ՀՈԱԿ-ին տրամադրվել է
3 մլրդ 4 մլն ՀՀ դրամ, որի 2 մլրդ 200 մլն դրամը լինելու է աշխատակիցների
աշխատավարձը: ՀՈԱԿ-ի բյուջեի մի մասն էլ ուղղվելու է վերամշակվող աղբի
տեսակավորմանը և կանաչապատմանը։
Կազմակերպությունում
աշխատելու է շուրջ 1000 աշխատող։ Նախկինում այս աշխատանքը կատարել են 12 վարչական շրջանին կից գործող ՓԲԸ-ները, որոնց հիմնադիրը Երևանի քաղաքապետարանն էր։ Քաղաքային իշխանություններն այս տարի այդ ամենը համարեցին ավելորդ ծախս և ստեղծվեց մեկ ընդհանուր ՀՈԱԿ։
Այսպիսով, կատարվում է
նաև գումարային մեծ խնայողություն: Կանաչապատման հետ կապված քաղաքի արտաքին
ձևավորումը կատարվելու է մեկ տեղից և պրոֆեսիոնալ թիմի կողմից: Նախկինում 12
վարչական շրջանին կից գործող ՓԲԸ-ներում, որոնք այս պահին գտնվում են լուծարման
փուլում, ընդհանուր առմամբ, եղել է 500 աշխատակից, և այժմ նրանց
հիմնական մասին ընդունում ենք աշխատանքի և ավելացրել ենք ևս 500 հաստիք:
1000
աշխատողից 90 տոկոսը լինելու են այգեպան-բանվորներ, վարպետներ, որոնց աշխատավարձը
լինելու է 30-40 տոկոսով ավելի բարձր, քան նախկինում: Այգեպան-բանվորների
աշխատավարձը 150 հազար դրամ է, վարպետներինը (սղոցավարներ, եռակցողներ)՝ 200 հազար
դրամ: Մեր թիմում աշխատելու են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի
Ագրոնոմիական ֆակուլտետի դեկանը, ամբիոնի վարիչը, ոլորտի մի խումբ այլ մասնագետներ:
Գլխավոր դենդրոլոգ է նշանակվել Արծվիկ Գրիգորյանը:
Իմ կարծիքով կանաչապատումը շատ կարևոր գործընթաց է, որովհետև ժամանակի
ընթացքում աղտոտումներից հնարավոր է ընկնի բույսերի որակը և նրանք սկսեն նեխել,
դրանով իսկ վատացնելով թթվածնի որակը։ Այսպիսով կանաչապատումներ անելով մարդիկ
սկսում են բարելավել իրենց միջավայրը, հնարավորինս բարձրացնելով թթվածնքի որակը,
որը կարող է լուրջ ազդեցություն ունենալ մարդկանց առողջության վրա։
Комментариев нет:
Отправить комментарий