Страницы

среда, 20 мая 2020 г.

Պահանջարկ

  • Գրավոր ներկայացրե′ք իրենից ինչ է  պահանջարկը:Որն է Պահանջարկի օրենքը:
Տնտեսական օրենք, որը ցույց է տալիս գների և պահանջարկի մեծության հակադարձ կախվածությունը։ Պահանջարկի մեծության հիմնական հատկությունն այն է, որ այլ հավասար պայմաններում տվյալ ապրանքի գնի իջեցումը մեծացնում է պահանջարկը և հակառակը․ գնի և պահանջարկի միջև գործում է հակադարձ կամ բացասական կապ, որն էլ իրենից ներկայացնում է պահանջարկի օրենքը։ Օրենքի հիմքում ընկած է՝
Տվյալ արդյունքի հաջորդական միավորները բերում են ավելի պակաս բավարարվածություն․ սպառողներն արդյունքի լրացուցիչ քանակություններ կգնեն այն դեպքում, երբ դրանց գինն իջնի։
Գործում է եկամտի էֆեկտը։ Եկամտի կրճատումը տանում է ծախսերի կրճատման։ Փողի նախկին գումարով կարելի է գնել տվյալ արդյունքի ավելի մեծ քանակություն, առանց այլընտրանքային ապրանքներից հրաժարվելու։ Մի ապրանքի գնի իջեցման շնորհիվ խնայված գումարով հնարավորություն է առաջանում ավելացնել մյուս ապրանքների պահանջարկը։
Պահանջարկի օրենքն ունի նաև փոխարինման էֆեկտ, այն ենթադրում է, որ ավելի ցածր գնի դեպքում խթանվում է մարդկանց ավելի էժան ապրանքներ գնելու ցանկությունը՝ նմանատիպ այն ապրանքների փոխարեն, որոնք այդ ժամանակ համեմատաբար թանկ են։
  • Նշեք պահանջարկի փոփոխության ոչ գնային գործոններ:
Առաջարկի մեծության վրա ազդում են նաև ոչ գնային գործոններ, որոնց փոփոխության հետ փոխվում է առաջարկը՝ կորը տեղաշարժելով դեպի աջ կամ դեպի ձախ։ Առաջարկի հիմնական ոչ գնային գործոններն են․

ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԳՆԵՐ

Ռեսուրսների գների իջեցումը կրճատում է արտադրության ծախքերը և մեծացնում առաջարկը՝ կորը տեղաշարժելով աջ և հակառակը։

ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Ռեսուրսների տվյալ գների պայմաններում տեխնոլոգիայի կատարելագործումն իջեցնում է արտադրության ծախքերը և մեծացնում առաջարկը՝ կորը տեղաշարժելով դեպի աջ։

ՀԱՐԿԵՐ ԵՒ ԴՈՏԱՑԻԱՆԵ

Ձեռնարկությունների մեծ մասը հարկերը դիտում են որպես արտադրական ծախքեր, որոնց բարձրացումը կրճատում է առաջարկը։ Դոտացիաները հակառակ ազդեցությունն են ունենում, եթե պետությունը սուբսիադավորում է որևէ արդյունքի արտադրություն, ապա կրճատում է ձեռնարկությունների ծախքերը և ավելացնում առաջարկը։

ԱՅԼ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆԵՐ

Մի ապրանքի գնի բարձրացումը կարող է մեկ այլ ապրանքի առաջարկի կրճատման պատճառ դառնալ։ Ձեռնարկության համար շահավետ է դառնում փոխել արտադրության կառուցվածքը և անցնել համեմատաբար ավելի թանկ ապրանքի արտադրության։

ԱՊԱԳԱ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐ

Գնի կամ եկամուտների ապագայում սպասվող փոփոխությունները կարող են ազդել առաջարկի ներկա մակարդակի վրա։ Եթե սպասվում է գնի բարձրացում, ապա վաճառողները կրճատում են ներկա առաջարկը՝ ապագայում ավելի բարձր գնով վաճառելու ակնկալիքով։

ՎԱՃԱՌՈՂՆԵՐԻ ԹԻ

Տվյալ ճյուղում արտադրողների թվի ավելացման հետ մեծանում է շուկայական առաջարկը՝ կորը տեղաշարժվում է դեպի աջ և հակառակը։
  • Փորձեք վերլուծե′լ  և ներկայացնե′լ թե համաճարակների,և այլ ոչ կայուն իրավիճակների պայմաններում  ինչ ապրանքներ են շուկայում ձևավորում մեծ պահանջարկ և որ ապրանքներն են դադարում պահանջարկված լինելուց:
Այս պահին մեծ պահանջարկ ունեն դեղամիջոցները, դիմակները նաև սնունդը: Հասարակությունը խուճապի է մատնվել և սնունդ շատ է գնում: Հիմականում համճարակի դեպքում շատ են գնում սնունդ և տնտեսական ապրաքները:

Комментариев нет:

Отправить комментарий