Страницы

среда, 20 мая 2020 г.

Բարձրից

Կարդալով Թումանյանի «Բարձրից» բանաստեղցությունը՝ ամեն մեկը յուրովի կարող է մեկնաբանել կամ հասկանալ այն: Բանաստեղծությունը հոգու պահանջի մասին է ` ուստի նրա մեջ կա ամեն ինչ, ինչ մարդկային հոգում` թախիծ, խռովք, սեր, երջանկություն, հավատք և խաղաղության մեծ պահանջ:  Բանաստեղծության ամեն մի հատված առանձին արտահայտում է նշված  զգացմունքները:
Թումանյանի ստեղծագործության մեջ կարելի է տեսնել տողեր, որոնք
արտահայտում են բողոք իրենց շուրջը կատարվող անհանդուրժողականության, անմարդկայնության, ագահության մասին։ Իսկ որոշ տողեր էլ ուղղված են ամեն մի պատերազմի դեմ: Թումանյանը իր բանաստողծության մեջ նաև առանձնացնում է տողեր, որտեղ բնութագրվում են «վերին այրերը» և «աստծո աշխարհքը»:
«Աստծո աշխարհքը» Թումանյանը հակադրում է իր հոգու պահանջի հետ: Նա ուզում է բարություն, սեր, երջանկություն, բայց «վերին այրերից» տեսնում է, թե ինչպես են մարդիկ պատերազմում, իրար հոշոտում ու բնաջնջում Աստծո ստեղծած բարիքները:

Комментариев нет:

Отправить комментарий