Страницы

пятница, 29 мая 2020 г.

Ծաղկավանք


Ծաղկավանք: Ժայռափոր վանք գեղատեսիլ, դժվարանցանելի ճանապարհներով:
Մենք՝ ես, ծնողներս և եղբայրս  մեքենան կանգնեցրել ենք ստորոտում և ոտքով բարձրացել, որի շնորհիվ  մեզ հնարավորություն ընձեռնվեց վայելել Գեղարքունիքի մարզի հրաշագեղ, կանաչապատ բնությունը: Ճանապարհը սպասվածից ավելի երկար էր, բայց ոչ ոք չէր բողոքում, քանզի յուրաքանչյուրս փորձում էր վայելել այդ պահը: Երբ հասանք վանքին՝ իմ սպասելիքները չարդարացվեցին: Ես պատկերացնում էի Գեղարդավանքի նման մեծ, գեղեցիկ ժայռափոր եկեղեցի, սակայն այն իրենից հենց ժայռ էր ներկայացնում, միան մի բացառությամբ՝ այն ուներ գեղեցիք քարաշեն մուտք: Վանքում մարդիկ անսպասելիորեն շատ էին: Դա մի կողմից լավ է, մյուս կողմից վատ: Լավ է այն առումով, որ մարդիկ այցելում են մեր գեղատեսիլ վայրերը, աղոթում, իսկ վատը՝ հիմա բոլորս գիտենք, որ կարանտինի շրջան է և հենց այդպիսի տեղերում՝ որտեղ մարդիկ շատ են տարածվում է վիրուսը, ավելի և ավելի շատերին է վարակում: Ինչևէ: Ես այդ ճամփորդությունը լիարժեքորեն վայելեցի: Ցանկանում եմ որպեսզի բոլորդ գնաք, տեսնեք և վայելեք այն, ինչը վայելեցի ես:












Комментариев нет:

Отправить комментарий