Страницы

среда, 20 мая 2020 г.

Անուշ պոեմ

Թումանյանի «Անուշ» պոեմը մի անկեղծբայց նույնքան դժբախտ սիրո մասին է։ Պոեմի հերոսները՝ Անունշն ու Սարոն, զոհ են դառնում այդ ժամանակվա սովորույթներին։ Նրանց սիրուն դեմ էին բոլորը։ Դեմ էին Անուշի մայրըհայրըեղբայրը։ Չնայած այդ ամենին՝ Անուշը չէր դադարում սիրելհանդիպել նրա հետզրուցելլինել նրա կողքին։ Եղբայրը՝ Մոսին, դարձավ այն մեղավորըով վերջնականապես բաժանեց այդ երկու սիրահարներին։ Կոխի ժամանակ Սարոն տեսնելով Անուշին և ոգևորվելով՝ Մոսիի մեջքը  գետնով տվեցորը պատվի ոտնահարում էր Մոսիի համար։ Ու, քանի որ դա չէր կարող հանդուրժել Մոսինորոշում է սպասնել Սարոյին  ամեն գնով՝ թույլ չտալով, որ  շարունակվի նրա և իր քրոջ սիրավեպը։ Սարոն շատ լավ հասկանալովոր չի կարող լինել Անուշի հետև, որ բոլորը դեմ են նրանցորոշում է փախչել Անուշի հետ։Սակայն որոշ ժամանակ անց Անուշը ետ է վերադառնում և մարդկանց կողմից  արժանանում քննադատական վերաբերմունքին։ 

Իսկ Մոսին, չմոռանալով իր արժանապատվությունը և թույլ չտալովոր այն ոտնահարեն, սպասում է Սարոյին՝ դժբախտացնելով նաև իր  քրոջը։  Անուշը խելագարվում է ևիրեն նետում Դեբեդ գետը։
  Այս պոեմում թերևս առաջին հայաքից կարող ենք միայն մեղադրել Մոսիինսակայն բոլորն էլ այստեղ զոհ են։ Մոսին դարձել էր սովորույթների ու բարքերի զոհը և չկարողանալով ազատվել այդ կապանքներից՝  նա անում էր քայլերորը այդ ժամանակաշրջանում միգուցե <<ճիշտ>> էր համարվում։
  Ցավոք, Հայաստանում դեռ կան սովորույթներին ու բարքերին զոհ դարձած մարդիկ։ Եվ ինչո՞ւ դուրս չգալ այդ կապանքներիցայդ բարքերիցորոնք կապել են մարդկանց ձեռքերըորոնք պատճառ են հանդիսանում մարդկանց անել այն, ինչ իրենք չեն ցանկանում ու առավել ևս դժբախտություն է պատճառում նրանց։

Комментариев нет:

Отправить комментарий