Страницы

среда, 20 мая 2020 г.

Փող, Փողի պատմություն

Սուբյեկտիվ մոտեցման դեպքում փողը համարվում է մարդկանց միջև համաձայնության,պայմանավորվածության արդյունք: Այս առումով, հայտնի տնտեսագետ Ֆ. Հայեկը փողի ծագման ժամանակաշրջանը բնորոշել է որպես «մարդկային համագործակցության ընդլայնված կարգ»: Պարզ փոխանակության ձևը «բարտերն» է, իսկ ընդլայնած համագործակցության արդյունքում առաջացավ փողը:

Օբյեկտիվ մոտեցման պարագայում հիմնավորվում էր այն,որ փողն ապրանքափոխանակային հարաբերությունների զարգացման արդյունք է: Ապրանքային արտադրության զարգացման կարևոր պայման է դառնում փոխանակությունը, որն իր հերթին առաջացնում է մեկ միասնական չափման համակարգի սահմանման անհրաժեշտություն:
Այն առաջացել է հասարակության տնտեսական զարգացման որոշակի շրջանում, և դրա առաջացումը դարձավ մի առաջընթաց քայլ բարտերային փոխանակության սահմանափակումների հաղթահարման գործում: Փողը առաջացել է աշխատանքի հասարակական բաժանման հետ միասին: Փողը ծագել է այն ժամանակ, երբ մարդիկ ստիպված են եղել փոխանակել իրենց աշխատանքի արդյունքները: Աշխատանքի հասարակական բաժանումը արտադրության այնպիսի կազմակերպում է, երբ արտադրողը մասնագիտանում է որոշակի արտադրության բնագավառում: Այդ պատճառով էլ պահանջմունքներ բավարարելու համար նա պետք է մտնի փոխանակային հարաբերությունների մեջ:

ՓՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԵՏԵՒՅԱԼՆ ԵՆ

  1. Փողի արժեքը պետք է կանխատեսելի ժամանակահատվածում լինի կայուն, այլապես անհնար կլինի հաշվարկներ կատարել և որոշումներ ընդունել:
  2. Փողը պետք է լինի հարմար, որպեսզի հեշտությամբ պահվի դրա կարիքն ունեցողի մոտ:
  3. Փողը պետք է լինի «ամուր», այլապես դրա օգտագործման և պահպանման ժամանակ կառաջանան մեծ դժվարություններ:
  4. Հավասար արժեք ունեցող դրամական նիշերը պետք է լինեն համասեռ (օրինակ՝ ոսկե դրամները պետք է լինեն միևնույն հարգի, այլապես նույն անվանական արժեք ունեցող մետաղադրամները կունենան տարբեր գնողունակություն):
  5. Փողը պետք է անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի բաժանել մասերի:
  6. Փողը պետք է հեշտ ճանաչվի ըստ գույնի, չափերի, հատուկ պոլիգրաֆի- ական հատկանիշների և արժեքի:
  7. Փողը պետք է լինի եզակի, այսինքն՝ հնարավոր չլինի կեղծել, քանի որ այդ դեպքում յուրաքանչյուր մարդ ցանկության դեպքում կարող է բացել իր սեփական «դրամահատման գործը»:

Комментариев нет:

Отправить комментарий