Страницы

среда, 20 мая 2020 г.

Պարույր Սևակ

Պարույր Սևակը կամ Պարույր Ռաֆայելի Ղազարյանը ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատի մարզի Չանախչի (այժմ՝ Զանգակատուն) գյուղում։ Պարույրը իր ծնողների երկրորդ զավակն էր, սակայն առաջնեկի փոքր տարիքում մահի արդյունքում նա դառնում է ընտանիքի միակ երեխան։ Գրել ու կարդալ նա սկսել է հինգ տարեկանից։ Նույն տարիքից էլ Պարույրը սկսում է հաճախել դպրոց, սակայն սկզբում, քանի որ տարիքը թույլ չէր տալիս օրինական դպրոց գնալ, նրա հաճախումները ոչ օրինական բնույթ էին կրում։ Նրա գերազանց առաջադիմությունը տեսնելով` ուսուցիչը թույլատրում է օրինական կարգով գրանցվել դպրոցում և շարունակել ուսումը։ Պարույրը մանկական հասակից շատ էր կարդում, իսկ տասնմեկ տարեկանում առաջին անգամ իր գրիչն է փորձում պոեզիայում։ 1940 թվականին դպրոցը գերազանց առաջադիմությամբ ավարտելով՝ ընդունվում է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայերենի բաժինը։ Եղել է ամենալավ ուսանողներից մեկը։ «Սովետական գրականություն» ամսագրում տպագրվում են նրա երեք բանաստեղծությունները։ 1955 թվականին Սևակը ավարտում է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը, որտեղ և դասախոսում է կյանքի հետագա չորս տարիների ընթացքում: 1970-ին Պարույրը ստանում է բանասիրական գիտությունների դոկտոր գիտական կոչումը։ 1963-ից մինչև 1971 թթ. աշխատում է որպես ավագ գիտաշխատող Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1966-ից հանդիսանում է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղարը։ Սևակը զոհվել է 1971 թվականի հունիսի 17-ին` ավտովթարից։ Թաղված է հայրենի գյուղում։
Սևակի Ժողովածուներն են՝
  1. ԱՆՄԱՀՆԵՐԸ ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆ
  2. ԱԿԱՆՋԴ ԲԵՐ ԱՍԵՄ
  3. ԴԻՄԱԿՆԵՐ
  4. ԵՂԻՑԻ ԼՈՒՅՍ
  5. ՆՈՐԻՑ ՉԵՆ ՍԻՐՈՒՄ, ՍԻՐՈՒՄ ԵՆ ԿՐԿԻՆ
  6. ԳԻՐՔ ՄՆԱՑՈՐԴԱՑ
  7. ՍԻՐՈ ՃԱՆԱՊԱՐՀ
  8. ՄՈՒՏՔ
  9. ՀԱՐԿ ՀՈԳԵԿԱՆ
  10. ՆՈՐԻՑ ՔԵԶ ՀԵՏ
  11. ԹՌՈՒՑԻԿ ԵՐԳԵՐ
  12. ՆՈՒՅՆ ՀԱՍՑԵՈՎ
  13. ՈՒԹՆՅԱԿՆԵՐ
  14. ԴԱՐԱԿԵՍԻ ՊԱՐԳԵՎՆԵՐԸ
  15. ՁԵՐ ԾԱՆՈԹՆԵՐԸ
  16. ԱՍՏԾՈ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
  17. ՈՂՋՈՒՅՆԻ ՔՄԱՅՔՆԵՐԸ
  18. ՄԱՐԴԸ ԱՓԻ ՄԵՋ
  19. ԱՆՏԻՊՆԵՐ
Պարույր Սևակի բանաստեղծությունները թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով: Նրա սցենարներով նկարահանվել են «Մեսրոպ Մաշտոց» (1962թ.), «Սայաթ-Նովա» (1965թ.) փաստագրական կինոնկարները: Մեծն գրողի մահվան մասին կան իրարամերժ վարկածները։ Ըստ վարկածներից մեկի, Սևակը մեքենա վարել չի գիտեցել, բայց այդ օրը նա պետք է գար Երևան, իր զոքանչի քառասունքին ներկա գտնվելու համար։ Սևակի վարորդը հրաժարվել է մեքենան վարել, պատճառաբանելով, որ գործեր ունի։ Սևակը ինքն է որոշել վարել ու իր կնոջը՝ Նելլի Մենաղարաշվիլիին ասել է, որ եթե մեքենան կարողանա դուրս բերել ավտոկանգառից, ապա ճանապարհ կընկնեն։ Կինը նստել է Սևակի կողքին, իսկ երկու որդիները մեքենայի հետնամասում։ Սևակի մեքենան բախվել է հայրենի գյուղից 8 կմ հեռավորության վրա, որի արդյունքում մահացել են Սևակն ու նրա կինը։ Ըստ մեկ այլ վարկածի, գրողի սպանությունը եղել է կազմակերպված և այն կատարվել է սովետական իշխանության պատվերով։
Ես սիրում եմ Սևակի ստեղծագործությունները, քանի որ դրանք իրենց մեջ խորը իմաստ են պահում: Սևակը, ըստ ինձ, եղել է մեծ գրող: Երբ կարդում եմ նրա բանաստեղծությունները մտածում եմ, որ նա եղել է ուժեղ,իմաստուն,խելամիտ մարդ: Նրա բոլոր ստեղծագործությունները ուղղված են ժողովրդին:

1 комментарий:

  1. Երբ դու գրում ես, որ Սևակը մեծ, հանճարեղ բանաստեղծ է, նրա ստեղծագործությունները խոր իմաստ ունեն, նույնն է, թե ոչինչ չես գրում։ Որովհետև ոչ մի օրինակով քո ասածը չես հիմնավորում, ոչ մի տողով չես կոնկրետացնում՝ ինչ ասել է խոր իմաստ։

    ОтветитьУдалить