Страницы

четверг, 1 октября 2020 г.

Առաջադրանք

 Երեսնամյա կտրիճ զորավար՝ Ալեքսանդ Մակեդոնացին նվաճում է Հնդկաստանը՝ մեկը մյուսի հետևից հնազանդեցնելով ռազմաշունչ ու ռազմատենց ցեղերի։ Պաշարելով շքեղաշուք քաղաքներից մեկը զորավարը հրամայեց փայտամած ելարանները մոտեցնել պարիսպներին։ Մի պահ թվաց նրա զորապետերը հապաղում են, ուստի վահանով պաշտպանվելով վերևից տեղացող նետերից սկսեց կարչելով մագլցել։ Նա հասավ պարսպի ատամնաշարին ու հանելով վահանը հնդիկների մի մասին սրախողխող արեց խուճապի մատնելով մյուսներին։ Ասես իր զինվորներից լքված նա հիանալի թիրախ էր ոսոխի համար, որովհետև միջնաբերդի կողմից ճայթունով սլանում էին նետերը։ Ասպարի ծանրությունից արքայի ձախ թևն արդեն հոգնել էր։ Ներքևից սրտապատառ գոռում էին պահանջում թռչի ցած, որտեղ տասնյակ ձեռքեր պատրաստ էին բռնելու պաշտելի զորավարին։ Բայց Մակեդոնացին չլսեց։ Անգամ կատարեց երբևէ չլսված ու չտեսնված անօրինակ արարք՝ պարսպի վրայից թռավ թշնամիներով լի քաղաքը։ 

Комментариев нет:

Отправить комментарий