Մահանալու ժամանակը հայրը իր որդիներին ասում է․
-Իմ որդիներ, ես ոչ
մի բան չունեմ ձեզ թողնելու, միայն իմ հողը, մեր այս այգին, նրա տակ գանձեր են թաքնված։
Սկսեք հողը վարել և գտեք գանձը։
Հոր մահից հետո, որդիները
առաջ շարժվեցին և սկսեցին քրքրել ողջ հողը։ Նրանք չգտան ոչ ոսկի ոչ էլ արծաթ։ Այդ ժամանակ
նրանք հասկացան թե իրենց հայրը ինչը նկատի ուներ ասելով այգու ծածկված գանձերի մասին։
Այս առակը ցանկանում է ասել, որ չկան այնպիսի մարդիկ, որոնց ամենինչ կյանքում հասնում է անվճար։ Մարդը պետք է աշխատի, որպեսզի ստանա ցանկալին։ Պետք է իր առջև դնի ինչ-որ նպատակ և անի ամեն-ինչ դրան հասնելու համար։ Մարդը պետք է գիտակցի, որ յուրաքանչյուր աշխատանք, որը ավարտին չի հասել չի կարող փոխել քո կյանքը դեպի լավը։
Комментариев нет:
Отправить комментарий