Страницы

четверг, 1 октября 2020 г.

«Ծեր ոմն եւ մահ»

 Մի ծեր մարդ կտրում էր անտառի փայտը և ուզում էր բերել իր տուն, բայց նա հոգնեց ճանապարհին և ստիպված էր բեռը դնել գետնին։ Հետո նա սկսեց ոգնության կանչել մահին։ ԵՎ հանդիպման երևաց մահը , և հարցրեց,- ինչի համար ես ինձ կանչել։ Այդ ժամանակ ծերունին վախեցավ և պատասխանեց. -Որ բեռը դնես ուսիս։ 

Ծեր մարդը սկզբում ցանկանում է մահանալ, որովհետև շատ էր հոգնել և ուղղակի չէր ուզում այդ ծանր բեռը քաշ տալ իր հետևից։ Արդյունքում երևաց մահը, այդ բանին ծերունին պատրաստ չէր և դրա համար պատճառ հորինեց իր արածի համար։ Այստեղից կարելի է ասել, որ ծերունին ինչպես բոլոր մարդիկ ինչ-որ ծանր գործ անելուց հետո փորձում են իրենց հանգստացնել ասելով, որ ավելի լավ է մեռնեի քան այսպիսի գործ անեի, բայց երբ կանգնում են ընտրության առաջ մահանալ թե այդ գործը ավարտի հասցնել ընտրում են կյանքը, որովհետև այն ավելի շատ են սիրում։ Ինչքան էլ մարդը ծանր դրության մեջ գտնի, միևնույնն է իր համար կյանքը միշտ լինելու է շատ թանկարժեք և կարևոր բան։

Комментариев нет:

Отправить комментарий